Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկից Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսի Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ferrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է Արսենալը հերթական երեք միավորը վաստակեց ՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. Պեսկով Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

ԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը
Քաղաքականություն

ԱՄՆ նախագահական ընտրությունները և մենք․ Սուրեն Սարգսյան

Ամերիկայի Միացյալ Նահանգներում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2024թ. նոյեմբերին, այսինքն՝ ուղիղ մեկ տարի անց: Հաշվի առնելով այդ ընտրությունների առանձնահատկությունները՝ հիմնական թեկնածուներն արդեն իսկ սկսել են իրենց նախընտրական արշավները, ընտրողների հետ հանդիպումները, աջակիցների մոբիլիզացիան, ինչպես նաև ֆինանսական ռեսուրսների ներգրավումը: Ավելին, արդեն իսկ եղել են թեկնածուներ, ովքեր հասցրել են ոչ միայն հայտարարել իրենց մասնակցության մասին, այլև հայտարարել են, որ որոշել են չշարունակել մրցապայքարը, քանի որ «իրենց ժամանակը դեռևս չի եկել»: Հենց այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել, օրինակ, 48-րդ փոխնախագահ Մայք Փենսը (Թրամփի վարչակազմ): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

«Բնականաբար, մեզ հուզող հիմնական հարցն այն է, թե ինչպե՞ս են ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքներն ազդելու ԱՄՆ արտաքին քաղաքականության, աշխարհի, ինչպես նաև մեր տարածաշրջանի և Հայաստանի վրա: Եթե ամերիկացի ընտրողը քվեարկում է հաշվի առնելով ներպետական խնդիրներն ու դրանց լուծման տեսլականի և խոստման օգտին, ապա արտաքին աշխարհը, բնականաբար, նայում է ԱՄՆ արտաքին քաղաքականության հնարավոր փոփոխությանն ու առաջնահերթությունների հնարավոր վերաշարադրմանը: Միանգամից առաջ անցնելով՝ կարելի է պնդել, որ այս ընտրություններն աշխարհի և մեզ վրա ունենալու են և՛ ուղղակի, և՛ անուղղակի ազդեցություն, ով էլ ընտրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում:

Չնայած այն հանգամանքին, որ երկու հիմնական կուսակցություններն ու անկախ թեկնածուները դեռևս ֆորմալ առումով գտնվում են մրցավազքի մեջ, այդուհանդերձ, կարելի է գրեթե միանշանակորեն պնդել, որ հիմնական մրցապայքարը ծավալվելու է երկու թեկնածուների՝ գործող նախագահ, դեմոկրատ Ջոզեֆ Բայդենի, և նախկին նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփի միջև: Միաժամանակ կարելի է նաև պնդել, որ այս ընտրություններն առանձնանալու են անկանխատեսելիության գործոնով, որը բավական շոշափելի է լինելու՝ հաշվի առնելով երկու հիմնական թեկնածուների տարիքը (Բայդենը 80 տարեկան է, իսկ Թրամփը՝ 77), Թրամփի դեմ շուրջ 4 տասնյակ մեղադրանքներն ու ազատությունից զրկելու հեռանկարը, Բայդենի դեմ սկիզբ առած իմպիչմենտը, ինչպես նաև ներքաղաքական և արտաքին քաղաքական գործընթացները:

Արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունների հեռանկարը հասկանալու համար անհրաժեշտ է նաև հասկանալ, թե ինչպես ամերիկացի ընտրողը կքվեարկի օրենսդիր մարմնի ընտրություններին, որոնք նույնպես տեղի են ունենալու 2024թ. նոյեմբերին: Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե որ կուսակցությունը կվերցնի իշխանությունը Ներկայացուցիչների պալատում և Սենատում: Կարևոր է, թե դեմոկրատ նախագահի ընտրվելու պարագայում հանրապետականները կվերցնե՞ն իշխանությունը Կոնգրեսում, թե՞ ոչ. և հակառակը: Միաժամանակ պետք է հասկանալ թե որքան ազդեցիկ կլինի թրամփամետ «Freedom Caucus»-ը , այսինքն՝ Ներկայացուցիչների պալատի համապատասխան հանձնախումբը:

Բայդենի վերընտրվելու շանսերն այս պահին առանձնապես մեծ չեն՝ ըստ սոցիոլոգիական հարցումների, բայց, ինչպես արդեն նշվեց, դեռևս վաղ է հստակ պնդումներ անելու համար, և անհրաժեշտ է հաշվի առնել անկանխատեսելիության տասնյակ գործոններ: Այս պահի դրությամբ, ինչպես նշում է դեմոկրատական կուսակցության լրատվական հսկա «The New York Times» պարբերականը՝ «Թրամփն առաջատար է 5 կարևոր նահանգներում, քանի որ ընտրողները մեղադրում են Բայդենին: Ռազմավարական նշանակություն ունեցող նահանգներում ընտրողները պնդում են, որ իրենք վստահում են Դոնալդ Թրամփին՝ նախագահ Բայդենի՝ տնտեսական, արտաքին քաղաքականության և ներգաղթի հարցերի վերաբերյալ վարվող սխալ քաղաքականության արդյունքում»:

Իհարկե, Բայդենի հնարավոր ընտրության պարագայում արտաքին քաղաքականությունն էական փոփոխությունների չի ենթարկվի՝ հաշվի առնելով այն առաջնահերթությունները, որոնք այսօր գերիշխում են օրակարգում: Սակայն, եթե ուժերի հավասարակշռությունը Կոնգրեսում խախտվի, հնարավոր են շոշափելի փոփոխություններ, այդ թվում՝ ուկրաինական ուղղությամբ, իսրայելական ուղղությամբ, դաշնակիցների հետ հարաբերություններում և այլն: Չմոռանանք, որ Ուկրաինային օգնության տրամադրման հարցում հանրապետականների շրջանում լուրջ անհամաձայնություն կա:

Անկախ այն հանգամանքից թե երբ կավարտվի ուկրաինական պատերազմը, Ռուսաստանի դեմ կիրառվող սանկցիոն քաղաքականությունը Բայդենը շարունակելու է: Թե որքանով Ռուսաստան-Արևմուտք ծայրաստիճան լարվածությունը ազդեցություն կունենա Հայաստանի անվտանգային և տնտեսական իրավիճակի վրա, դժվար չէ կռահել: Բնական է, որ Հայաստանի շահերից կբխեր, եթե Հայաստանը չհայտնվեր այդ բախման կիզակետում, հնարավորություն ունենալով աշխատել աշխարհաքաղաքական կենտրոնների ընդհանուր շահերի, այլ ոչ թե հակասությունների վրա: Դրանից զատ, երկարաժամկետ կտրվածքով հակառուսական պատժամիջոցները կարող են լուրջ ազդեցություն ունենալ Հայաստանի վրա՝ հաշվի առնելով ռուսական էներգակիրներից Հայաստանի կախվածությունը, ԵԱՏՄ-ին և ՀԱԿՊ-ին Հայաստանի անդամակցությունը, տնտեսությունների՝ հազարավոր թելերով փոխկապակցվածությունը: Եթե այսօր Հայաստանը կարողանում է որոշակի դիվիդենտներ ունենալ Ռուսաստանը շրջանցող ֆինանսական հոսքերից, ապա փաստ չէ, որ դա կարող է երկար շարունակվել՝ հաշվի առնելով Վաշինգտոնից եկող պարբերական զգուշացումները:

Թրամփի վերադարձի պարագայում Ուկրաինայի գործոնի էական նվազում կարող է տեղի ունենալ Վաշինգտոնում՝ բերելով նաև ռուս-ամերիկյան հարաբերություններում որոշակի լիցքաթափում: Սակայն՝ ընդամենը որոշակի: Թրամփը պատերազմը դադարեցնելու և բանակցություններ սկսելու կողմնակից է, ինչը կնշանակի Ռուսաստանի նկատմամբ կոշտ դիրքավորման որոշակի թուլացում՝ բանակցությունների սեղանի շուրջ Մոսկվային բերելու նպատակով: Չի բացառվում, որ այս համատեքստում Վաշինգտոնը դիտարկի որոշ պատժամիջոցների վերացում: Ընդհանրապես, Թրամփը մշտապես հանդես է եկել Ռուսաստանի հետ համագործակցելու օգտին: Նա արդեն հայտարարել է պատերազմը մեկ օրում կանգնեցնելու իր ունակության մասին: Իհարկե, Թրամփի վրա ներքաղաքական հզոր ճնշումներ են լինելու, բայց չմոռանանք, որ Թրամփն այլևս ոչինչ չունի կորցնելու, քանի որ, հաղթանակի պարագայում, սա իր նախագահության վերջին քառամյակն է լինելու: Պարզ է, որ եթե Վաշինգտոնը սկսի պատժամիջոցներ հանել Ռուսաստանի վրայից, ապա այլ պետություններ, մանավանդ նրանք, որոնք ոչ մեծ հրճվանքով էին պատժամիջոցներ կիրառում Ռուսաստանի դեմ, լեգիտիմ առիթ կունենան պատժամիջոցների վերացման հարցում:

Ռուսաստանի նկատմամբ տարվող քաղաքականության որոշակի մեղմացմանը զուգահեռ, Թրամփն առավել կոշտ է դիրքավորվելու Իրանի նկատմամբ՝ ձևավորելով պայմանականորեն ասած «Israel First» քաղաքականությունը Մերձավոր Արևելքում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Շատ հավանական է, որ, եթե վերջին իրադարձությունները Մերձավոր Արևելքում տեղի ունենային Թրամփի օրոք (դրանք գուցե և տեղի չունենային), ամերիկյան արձագանքը շատ ավելի գործուն և ագրեսիվ էր լինելու: Միաժամանակ պետք է հաշվի առնել, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ն իր դիրքերը թուլացրել և զիջումներ է արել նոր խաղացողին՝ Չինաստանին: Դրա ամենացցուն օրինակներից է Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների կարգավորումը՝ Պեկինի միջնորդությամբ և երաշխիքներով , երբ Մերձավոր Արևելքում Իրանը ԱՄՆ-ի հիմնական հակառակորդն է, իսկ Սաուդյան Արաբիան՝ հիմնական դաշնակիցներից մեկը: Հաշվի առնելով այս ամենը՝ կարելի է պնդել, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ ազդեցությունը երբեք այսքան խարխլված չի եղել, որքան այսօր: Հետևաբար, Ամերիկային «great come back» է անհրաժեշտ, իսկ Թրամփը հենց այն ֆիգուրն է, որ դա կարող է ապահովել կամ գոնե փորձել: Շատերը Թրամփի անկանխատեսելիությունը համարում են բացասական կողմ: Սակայն արտաքին քաղաքականության մեջ նա իր իսկ անկանխատեսելիությունը կարողացել է գործիք դարձնել: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Իրանի դեմ իրականացվող ցանկացած գործողություն, լինի դա ռազմական թե տնտեսական սանկցիաների միջոցով, չի կարող բխել Հայաստանի շահերից:

Իհարկե, Հայաստանի համար թե՛ տնտեսապես, թե՛ անվտանգության տեսանկյունից առավել շահավետ կլիներ, եթե ԱՄՆ-Իրան հարաբերությունները կարգավորվեին, և պատժամիջոցները վերանային, սակայն այդպիսի հեռանկարը մշուշոտ է թվում: Հետևաբար, Հայաստանը պետք է կարողանա ճիշտ կողմնորոշվել համաշխարհային գործընթացների մասով և փորձի նվազեցնել սպասվող մարտահրավերները՝ նախապես պատրաստվելով դրանց:

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոն, Լույս»,- գրել է Սուրեն Սարգսյանը։