Հուզական ինտելեկտի կենտրոնները գտնվում են ուղեղում
Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են գլխուղեղի կեղևի այնպիսի հատվածներ, որոնք պատասխանատու են հուզական ինտելեկտի ձևավորման համար: Հուզական ինտելեկտն իրենից ներկայացնում է կարողությունների մի խումբ, որը պատասխանատու է սեփական, ինչպես նաև շրջապատող մարդկանց հույզերի գիտակցման համար:
Հետազոտությունն անց են կացրել Մերիլենդ նահանգում տեղակայված նյարդային խանգարումների և կաթվածների Ազգային ինստիտուտի մասնագետները`Ջորդան Գրաֆմանի ղեկավարությամբ:
Գիտնականները հետազոտել են Վիետնամի պատերազմի 38 վետերանների, ովքեր ուղեղի տարատեսակ վնասվածքներ էին ստացել: Վետերաններին առաջարկվել էր հուզական ինտելեկտը որոշելու համար որոշակի թեսթեր հանձնել, որոնց արդյունքները գիտնականները համեմատել էին այդ նույն թեսթը հանձնաձ 29 առողջ մարդկանց արդյունքների հետ:
Կամավորների հուզական ինտելեկտը գիտնականները գնահատում էին երկու չափորոշիչների օգնությամբ` ռազմավարական և էմպիրիկ: Առաջին դեպքում չափվում էր շրջապատողների հուզական վիճակը գնահատելու կարողությունը, և այն թե ինչ համապատասխան ռեակցիա էին նրանք դրսևորում տվյալ իրավիճակներում: Իսկ երկրորդ դեպքում գնահատվում էր հուզական տեղեկատվությունը ընկալելու և հետագայում դրանք օգտագործելու կարողությունը:
Հետազոտության արդյունքում պարզ դարձավ, որ վետերանների մի մասը ավելի լավ արդյունքի էր հասնում առաջին դեպքում, իսկ մյուս մասը հաջողության էր հասնում երկրորդ դեպքում` նայած թե ուղեղի որ հատվածներն էին վնասվել:
Ստացված տվյալների հիման վրա գիտնականները եզրակացրեցին, որ գլխուղեղի կեղևի մի մասը պատասխանատու է շրջապատողների հուզական վիճակը գնահատելու կարողության և համապատասխան ռեակցիա դրսևորելու համար, իսկ մյուս մասը`հուզական տեղեկատվությունը ընկալելու և հետագայում դրանք օգտագործելու կարողության համար:
Բացի դրանից գիտնականները պարզեցին նաև որ ուղեղի վերոնշյալ հատվածների վնասումը բացասաբար չի անդրադառնում աշխարհընկալման վրա:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին