Դիաբետիկները հաճախ չեն նկատում ինֆարկտի դասական նախանշանները
Դիաբետիկները կարող են չնկատել ինֆարկտի որոշ դասական ախտանշաններ, օրինակ, կրծքի շրջանում կտրուկ ցավը։ Այս մասին ասվում է Լոնդոնի Համալսարանական քոլեջի գիտնականների նոր հետազոտության մեջ։ Դա կարող է բացատրել, թե ինչու են ինֆարկտներն այդքան հաճախ մահացու ելք ունենում դիաբետիկների համար։
Գիտնականները զրուցել են 39 մեծահասակ մարդկանց հետ, որոնք տառապում են 2-րդ տիպի դիաբետից (նրանցից միայն 4-ի մոտ է եղել 1-ին տիպի դիաբետ) ու ինֆարկտ են տարել։ Հետազոտությանը մասնակցած բոլոր հիվանդները 40-90 տարեկան էին, նրանց մեծ մասը տղամարդ էր։ Մասնակիցների մեծ մասի մոտ ինֆարկտի ժամանակ նկատվել էր ցավ կրծքի շրջանում, որը տեւել էր մեկ րոպեից ոչ ավելի ու նրանց վտանգավոր չէր թվացել։ Հետազոտողների կարծիքով դիաբետը քայքայում է սիրտը բազմաթիվ միջոցներով, այդ թվում՝ արյունատար անոթների արգելափակումով, բայց նույնն է կատարվում նաեւ նյարդերի հետ, ինչը նվազեցնում է զգայունակությունը։
Հայտնի է, որ, օրինակ, որոշ դիաբետիկներ ցավ չեն զգում, երբ նրանց մատները ասեղով ծակում են, այդ նույն պատճառով նրանք չեն զգում նաեւ վնասված սրտամկանի ուժեղ ցավը, երբ խախտվում է դեպի սրտամկան արյան հոսքը, այսինքն՝ ինֆարկտի ժամանակ։
Դիաբետով հիվանդներն ինֆարկտի ժամանակ կարծում էին, թե կրծքի հատվածում ցավը լուրջ սպառնալիք չի ներկայացնում ու չի կարող վկայել ինֆարկտի մասին։ Ոմանց այդ ցավը նույնիսկ առանձնակի անհարմարություն չէր պատճառել։ Այդ խաբուսիկ զգացողությունների պատճառով նրանք կարող են ժամանակին բժշկի չդիմել։ Մինչդեռ շտապ բուժօգնության օպերատիվությունից է կախված ինֆարկտների դեպքում մարդկանց ապրելիությունը։ Չնայած դիաբետիկների ու դիաբետ չունեցող մարդկանց մոտ ինֆարկտների կենսաբանությունը լրիվ նույնն է, բայց առաջին դեպքում զգայունակությունը զգալիորեն վնասված է լինում, ինչի հետեւանքով վտանգավոր վիճակի ախտանշանները ժամանակին չեն արձանագրվում։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին