Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են բարձր մակարդակի կոմիտե ստեղծել միջնորդության գործընթացի քաղաքական վերահսկողության համար Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը «Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր Իսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարար «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ներկայացրել է ժյուրիի ամբողջական կազմը Կաբո Վերդեն շարունակում է անակնկալներ մատուցել Այնպես ստացվեց, և ի սկզբանե հասկանալի էր, որ այդպես էլ լինելու է Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը

ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են բարձր մակարդակի կոմիտե ստեղծել միջնորդության գործընթացի քաղաքական վերահսկողության համարԻրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմումՍիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործովՎազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիրԻսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարար«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ներկայացրել է ժյուրիի ամբողջական կազմըԿաբո Վերդեն շարունակում է անակնկալներ մատուցելԱյնպես ստացվեց, և ի սկզբանե հասկանալի էր, որ այդպես էլ լինելու էՀայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիրԻսրայելը չի հեռանա Լիբանանի հարավիցՓամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինըԻնչո՞ւ են մեծահարուստները լքում Բրիտանիան ու ՖրանսիանԱրգենտինայում բացվել է Լիոնել Մեսսիի 26-մետրանոց արձանը. այն ամենաբարձրն է աշխարհումՀայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունումՄերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԳյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանումԻսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան ԱրաբիայինԻրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս ԱնջելեսինՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՍթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիրԿատարի և Պակիստանի շնորհիվ Իրանը կարողացավ լուծել մի քանի խնդիր. ԱրաղչիՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանըGen Z-ներն ավելի շատ են վաստակում նախորդ սերունդներից․ Վերլուծական կենտրոնի հետազոտությունըՍթարմերը հրաժարական է տվելԱդրբեջանական նավթը թափվել է Կասպից ծով, լողափի մոտ վառելիքի հետք է հայտնաբերվելԱշոտը վերջերս էր վիրահատվել, փորձել է փրկել ընկերոջը՝ ինքն է խեղդվել. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքիցԻրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասինԿիևյան կամուրջի հիմնանորոգման տեմպը լավն է, վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի. քաղաքապետՔննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցերՈրտեղ մանկապարտեզային խնդիրը ամենասուրն էր, լուծումները տվել ենք. Տիգրան ԱվինյանՄեր նպատակն է՝ մարդիկ ավելի շատ օգտվեն հանրային տրանսպորտից. ԱվինյանՆոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանումՊաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսինԱնակնկալ, թե՞ օրինաչափությունԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԵրկրաշարժ՝ Իջևանի մոտԱռողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասինԻրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ TasnimԼեհաստանում աերոզոլների արտադրության գործարանում խոշոր հրդեհ է բռնկվելԱդրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակըՄարտուն Գրիգորյանի հետախուզվող որդին՝ Կամո Գրիգորյանը, կալանավորվել էԱրտենի գյուղի մոտ ավտովթարից զոհվել է մեկ, տուժել 9 մարդՀայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ումԱստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներՀունիսի 22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՓրկարարներն անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Կործանարար հարված է լինելու գյուղատնտեսությանը և արդյունաբերությանը․ Թադևոս Ավետիսյան

ԱԺ-ում ընթանում է Կառավարության ծրագրի կատարողականի քննարկումը․ ծրագրի վերաբերյալ իր ելույթում «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Թադևոս Ավետիսյանը նշեց․

«Սիրելի՛ հայրենակիցներ

2022 թվականի տնտեսական բարձր աճը հիմնականում պայմանավորված էր արտաքին պատահական գործոններով։

Նախ՝ 2022 թվականի 12,6 տոկոս տնտեսական աճի շուրջ 3/4-րդ մասն արձանագրվել է ի հաշիվ այն ոլորտների, որոնք կրել են ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված տնտեսական դրական ազդեցությունները։ Դրանք են՝ ծառայությունների, ներքին և արտաքին առևտրի, բնակարանաշինության և ֆինանսական ոլորտները։

Աննախադեպ աճում է նաև շահումով խաղերի ոլորտը, որը խորացող սոցիալական խնդիրների անուղղակի հետևանք է։

Հաջորդը՝ 2022 թվականին միայն բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները Ռուսաստանից Հայաստան կազմել են մոտ 3,6 միլիարդ ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվանից 4 անգամ ավել։ Ընդհանուր դրամական փոխանցումների դրական մնացորդը, որը մնացել է տնտեսության մեջ, կազմել է շուրջ 2,6 միլիարդ դրամ կամ ՀՆԱ-ի շուրջ 15 տոկոսը։ Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունն աճել է շուրջ 80 տոկոսով, որը հիմնականում կրել է վերաարտահանման բնույթ։ Այսինքն՝ հիմնականում արտահանել ենք այլ երկրներից ներմուծվածը, ոչ թե՝ մեր արտադրանքը։

Երրորդը․ լրացուցիչ պահանջարկի հաշվին արձանագրված բարձր աճը չի կապիտալացվում և չի ավելացնում տնտեսական ներուժն արտահանմանը միտված իրական հատվածում։

Մասնավորապես՝ արդյունաբերության ոլորտի աճը շուրջ 2 անգամ զիջել է տնտեսական միջին աճին, գյուղատնտեսությունը 2021 թվականի կրճատումից հետո արձանագրել է զրոյական աճ։

2018-2021 թվականներին ներդրումների իրական աճը տարեկան միջինը կազմել է ընդամենը 3,5 տոկոս։ Աճող անվտանգային այսպիսի սպառնալիքների պայմաններում էապես վտանգված է նաև իրական ներդրումների ներգրավման հետագա գործընթացը։

2022 թվականին՝ նախորդ տարվա համեմատ տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ընդհանուր ներդրումների զուտ հոսքը կրճատվել է 6 տոկոսով՝ շուրջ 32 միլիոն ԱՄՆ դոլարով։

2022 թվականին հիմնական միջոցների համախառն կուտակումը (սա առավելապես է արտահայտում համախառն ներդրումների ցուցանիշը)՝ նախորդ տարվա համեմատ աճել է 16,6 տոկոսով կամ շուրջ 540 միլիոն ԱՄՆ դոլարով։ 2026 թվականին խոստացված՝ ներդրում/ՀՆԱ 25 տոկոս հարաբերակցությունն ապահովելու համար անհրաժեշտ կլինի համախառն ներդրումներն ավելացնել տարեկան շուրջ 25 տոկոսով, ինչն անիրատեսական է։

2023 թվականին արդեն էապես նվազում է տնտեսական ակտիվության աճը՝ 2022 թվականի 14,2 տոկոսից իջել է 10,9 տոկոս, իսկ արդյունաբերության ու գյուղատնտեսության աճերը նորից զրոյական են։

Ի դեպ՝ հարևան Վրաստանը, չլինելով ԵԱՏՄ անդամ և Ռուսաստանի ռազմավարական գործընկեր, նույն այս գործոնի արդյունքում 2022 թվականին ապահովել է տնտեսական երկնիշ աճ։

COVID-19 համավարակի դեմ պայքարի համատարած ձախողման հետևանքով 2020 թվականին՝ մինչև 44-օրյա պատերազմը, Հայաստանի տնտեսական անկումը շուրջ 2,5 անգամ գերազանցեց տարածաշրջանում արձանագրված տնտեսական անկման միջին ցուցանիշը, իսկ 2021 թվականին տարածաշրջանի վեց երկրներից միայն Հայաստանը չվերականգնեց նախորդ տարվա տնտեսական անկումը։

Չորրորդը՝ առաջանցիկ աճում է պետական պարտքը։ 2018-2021 թվականներին խոստացված թռիչքաձև աճի փոխարեն ՀՆԱ-ի աճի տարեկան միջին տեմպը կազմել է ընդամենը 2,8 տոկոս, իսկ պետական պարտքի տարեկան միջին աճը՝ 10 տոկոսից ավել։

Անկախությունից հետո՝ 27 տարիների ընթացքում Հայաստանում ձևավորվել էր շուրջ 6,7 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով պետական պարտք, իսկ այս իշխանությունների պաշտոնավարման չորսուկես տարիներին պետական պարքն աճել է շուրջ 4 միլիարդ ԱՄՆ դոլարով կամ 60 տոկոսով։

Ի դեպ, կառավարման ձախողումների հետևանքով արտաքին պարտքի մի մասը չի ծախսվում և չի ծառայեցվում հիմնական նպատակին, սակայն այդ միջոցների համար պետական բյուջեից վճարվում են տասնյակ միլիոն ԱՄՆ դոլարի հասնող տոկոսներ։

Մեկ անձից պետական գնումներով ծախսերն էլ թռիչքաձև ավելացնում են իշխանական շրջանակների օլիգարխների գերշահույթները։

Հաջորդը՝ 2020 թվականի սկզբից մինչև 2022 թվականի ավարտը ահագնացող գնաճի պայմաններում նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքն աճել է 17500 դրամով կամ շուրջ 30 տոկոսով։ Այս ընթացքում նվազագույն ամսական աշխատավարձի, անապահովության նպաստի չափերը չեն ավելացել, իսկ կենսաթոշակի չափերն ավելացել են առնվազն երեք անգամ պակաս, քան մեկ անձի հաշվով նվազագույն սպառողական ծախսերը։ Թիրախավորվածից բարձր գնաճը շարունակվում է նաև 2023 թվականին։ Առաջնային սոցիալական հարվածը ստանում են ցածր եկամուտ ունեցող անապահով խավերը։

Ի դեպ, անկախացումից հետո՝ բացի նախորդ հինգ տարիներին, հնգամյա կտրվածքով նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների և նպաստների չափերի աճերն էապես գերազանցել են միջին գնաճին։

Հաջորդը․ անվտանգայինից զատ՝ ժամ առ ժամ խորանում են Արցախի բնակիչների հումանիտար, սոցիալ-ժողովրդագրական, տնտեսական խնդիրները։ Արցախի Հանրապետության տնտեսությունը շրջափակման հետևանքով արդեն իսկ կրել է շուրջ 100 միլիարդ դրամի կորուստներ, որը կազմում է ՀՆԱ-ի գրեթը 1/3-րդ մասը։

Հայաստանի օրվա իշխանությունն էլ խոսում է Արցախին տրամադրվող ֆինանսական աջակցության աննախադեպ աճերի մասին։ Ի դեպ, 2023 թվականին՝ նախորդ տարվա փաստացիի համեմատ՝ նախատեսված աջակցությունը կրճատվել է 20 միլիարդ դրամով կամ 14 տոկոսով և կազմում է ընդամենը 144 միլիարդ դրամ։ Սա պատիկներով զիջում է այն լրացուցիչ ծախսերի և տնտեսական կորուստների հանրագումարին, որը թռիչքաձև ավելանում է 44-օրյա պատերազմից հետո։

Հաջորդը՝ տնտեսական իրական ներուժի փոխարեն մեր երկրում կայուն աճում են տնտեսական անվտանգության ռիսկերը՝ առաջացնելով նաև երկարաժամկետ զարգացման անդառնալի կորուստներ։ Փորձ է արվում դրանց պարբերական դրսևորումները թաքցնել «ապաշրջափակման» քողի տակ։ Առկա են անկառավարելի ռիսկեր և իրական սպառնալիքներ՝ Հայաստանի տնտեսական համակարգը թուրք-ադրբեջանական ներխուժմամբ ամբողջապես կլանելու և տնտեսական կցորդ դարձնելու առումով։ Առաջնային և կործանարար հարված է լինելու գյուղատնտեսությանը, հատկապես՝ ջերմոցային տնտեսությանը, տեքստիլ և մշակող արդյունաբերությանը, որոնք ունեն նաև արտահանման մեծ ներուժ։

Ամփոփելով․ աշխարհաքաղաքական նոր իրողություններով պայմանավորված Հայաստանում ավելանում և խորանում են տնտեսական անվտանգության սպառնալիքները, իսկ գործող իշխանությունը շարունակում է առաջնորդվել սեփական աթոռն ամեն գնով պահելու իր բացառիկ շահով, իրենից դուրս մեղավորներ գտնելու անպատասխանատու մոտեցմամբ և անսահման պոպուլիզմով, ինչը սկզբունքորեն հակասում է հայ ժողովրդի ազգային շահերին, հայրենիք ունենալու և արժանապատիվ ապրելու մեր բոլոր ձգտումներին»։