Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալու ԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելը Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնաս Ճապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճը Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում Երկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել է Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը Nissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Պողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղը Հայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանը

Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալուԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելըԱպօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնասՃապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճըԿենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվումԵրկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել էՌաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիներըՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՊողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղըՀայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանըԻրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքումՌուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններԱմփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթըՊարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներինԳազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունովԵրևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԱլ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակիցԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվելՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզումԿիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունըՇրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամԿասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՖլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-իՎերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել էԵրևանի մանկապարտեզների հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են YES հարթակԿենտրոնական բանկը գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել2027-ին պետբյուջեի եկամուտները 2026-ի համեմատ կաճեն շուրջ 500 մլրդ դրամով․ Վահե ՀովհաննիսյանՏեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)Եթե դա տեղի ունենա, ես կդառնամ պարոն վետոHaypass.am-ը գործում է բնականոն հունովSilicon Mountains 2026․ տեխնոլոգիաներ, նորարարություն և ներդրումներ՝ մեկ հարթակումԱրարատ–Արմենիան հանդես է եկել հայտարարությամբՄեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026Զվարթնոց միջազգային օդանավակայանում չվերթերի ժամային սահմանափակումներ կգործեն93 տարեկանում նա մտադիր է ևս մեկ անգամ դուրս գալ մրցահարթակ«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները գnղության դեպք են բացահայտելՀանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվությունՀՀ ներսում «գաղտի պլանի» իրագործման ռեսուրսը չկաՀավանական է` սահմանազատման արտահերթ աշխատանքներ իրականացվեն. Մհեր ԳրիգորյանՔննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտում համագործակցության հեռանկարներըՉինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներումՆեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո Ալինա Չարաևան Իտալիայում կայացած մրցաշարի հաղթող էԹՐԻՓՓ նախագծի մաս է կազմելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղին Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում ենԲնության հատուկ պահպանվող տարածքում ծառեր են հատվելՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու անհրաժեշտություն չկա․ ՄՍՇՊՀ
Հայաստան

Այսօր հնչում են, մեղմ ասած, վտանգավոր հայտարարություններ, դրանք հանցագործ արտահայտություններ են՝ 120.000-ը հակադրել 3 միլիոնին. Բագրատ Սրբազան

168.am-ը գրում է. 2015 թվականին 1988-ի արցախյան շարժման համատեքստում մի առիթով այն ժամանակ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, զերծ մնալով քաղաքագիտական մեկնաբանություններից և գնահատականներից, նշել էր, որ այդ օրերին զգացմունքը զիջեց ռազմավարությանը, և գրեթե անիրականանալի տարածքային նկատվող պահանջը վերածվեց ճիշտ գնահատված ազգերի ինքնորոշման պայքարի:

Հիշելով անկախականի իր պայքարը, Բագրատ Սրբազանը շարունակել էր, թե այն ժամանակ Անկախությունը որպես առաջնայնություն համարողները փոքրաթիվ էին:

«Գիտեք, «անկախական» եզրը այն օրերին (ես և իմ ընկերները 17-18 տարեկան էինք) մեր՝ ԱԻՄ-ի անդամների, կամ անկախությունը որպես մեր բոլոր հարցերի լուծումների ճանապարհ առաջնորդների և առաջարկողների հասցեին արտասանվող հեգնական արտահայտություն էր, իսկ մեզ համար պատիվ էր: Ունեինք «Անկախության Պատը» Ազատության հրապարակում, որը կարծես մի մեծ ու բաց պատի թերթ լիներ բազմահարյուր գրություններով: Այնտեղ նաև հսկայական պաստառով կախված էր Տերունական աղոթքը՝ Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ սկզբնավորությամբ: Մասնակցում էինք նախ «Անկախություն», ապա «Ինքնորոշում», «Սվոբոդա» թերթերի և «Հայրենիք» ամսագրի պատրաստման և տարածման աշխատանքներին: Այսօր իմ շատ մտերիմների մեծ մասն այդ տարիների իմ ընկերներն են՝ իրենց ընտանիքներով: Ցավոք, նաև շատերը զոհվեցին մեր ազատամարտում: Պետք է նշեմ, որ ոչ թե ես եմ եղել Նախախորհրդարանի անդամ, այլ Նախախորհրդարանը ԱԻՄ-ի նախաձեռնությունն էր՝ պատրաստվելու անկախությանը: Այն շատ բուռն քննարկումների, գաղափարական տարբերություններով հանդերձ, զանազան կազմակերպությունների մի հրաշալի հարթակ էր: Աստիճանաբար անկախության գաղափարը դառնում էր շատերի գիտակցությունը և, բնականաբար, անկախության առաջնորդների ընդհատակից դուրս եկած և փառապանծ ճանապարհ անցած Ազգային Միացյալ Կուսակցության անդամների՝ Պարույր Հայրիկյանի, լուսահոգի ազգային հերոս Մովսես Գորգիսյանի, Մեխակ Գաբրիելյանի, Սուսաննա Ավագյանի, Ազատ Արշակյանի, լուսահոգի Աշոտ Նավասարդյանի, Գևորգ Միրզոյանի գլխավորությամբ և շնորհիվ, ովքեր այդ օրերին ոչ թե ընդդիմացան Արցախյան շարժմանը, այլ համբերությամբ և իմաստուն համադրմամբ կարողացան փաստել անկախ Հայաստանի անհրաժեշտության մասին: Այն ժամանակ ամեն ինչ նոր և մի տեսակ եթերային էր, համատարած լծված էինք արտաքին թշնամու դեմ՝ բոլոր հնարավոր միջոցներով»,- 2015 թվականի մեր զրույցում պատմել էր այսօր արդեն Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

2015 թվականին Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը շարունակում էին պահպանել Արցախյան առաջին պատերազմի հաղթանակը, այսօր՝ 2023-ին, ոչ միայն մսխված են այդ հաղթանակները, այլև Արցախը, մոտ 2 ամիս է՝ շրջափակման մեջ է, Հայաստանի ինքնիշխանությունը ևս վտանգի տակ է, մեղմ ասած:

Ուստի հարկ համարեցի Բագրատ Սրբազանի հետ հիշել մեր զրույցը, ընդհանրություններ գտնել 1988-ի արցախյան շարժման և այսօր Արցախում ստեղծված իրավիճակի միջև:

– 1988-ը մնալու է մեր պատմության ամենալուսավոր էջերից և կետերից մեկը, որն ուղղակիորեն վկայում է մեր ազգի մեծ ուժականության, հավաքական երազի և ձգտումների մասին, ինչպես նաև՝ այն համառ կամքի, որը միտված էր միայն հաղթանակներ կերտելուն: 88-ը շատերի համար անակնկալ սկսվեց, բայց այն պատրաստվում էր, ըստ էության, երկար ժամանակ, կարող եմ ասել՝ նույնիսկ 1965-ից, երբ առաջին անգամ հայտնվեցին պահանջատիրության առաջին ծիծեռնակները Երևանի փողոցներում՝ Ապրիլ 24-ի սգատոնի համատեքստում:

Այն, կարելի է ասել, իրականություն դարձավ նաև այն ներքին ընդհատակյա շարժումների պատճառով, որը հիմնականում պայմանավորված էր ԱՄԿ-ի՝ դեպի անկախության տանող պայքարով՝ բազմաթիվ նահատակների գնով: Եվ այս բոլորը միասին, միախառնված, միաձուլված, կարծում եմ, որպես հեղեղ կամ ներքին պոռթկում՝ արտահայտվեց 1988-ին, երբ մի փոքրիկ շարժումը՝ փետրվարի 18-ին սկսած և պայմանավորված 1921 թվականի փետրվարյան ապստամբությամբ՝ կազմակերպված ԱԻՄ-ի կողմից, դարձավ այն թթխմորը, որը վերաճեց մի ամբողջ ազատամարտի, Անկախության, Արցախի ազատագրման, և վերստին վկայեց մեր արժանապատիվ ապրելու իրավունքի մասին:

Ինչ վերաբերում է 1988-ի և այսօր Արցախում տիրող իրավիճակի նմանություններին, ապա ոչ թե 1988-ի շարժմանն է նմանվում, այլ 1987-ին է նմանվում ավելի: Այն օրերին, երբ թվում էր, թե ոչ մի բան գոյություն չունի, ոչ մի արտառոց բան չի կատարվել, ինչ-որ առումով շատերը պատրաստ չէին 1988-ը տեսնել որպես այդպիսին, և խմորվում էր թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում: Հայաստանում առաջնորդությունը ընդհատակից դուրս էր եկել, և ԱՄԿ-ն արդեն ԱԻՄ-ի տեսքով էր գլխավորում անկախական պայքարը: Եվ կարելի է ասել, որ Հայաստանում որևէ նախանշան չկար Ազգային ազատագրական պայքարի: Բայց միանգամից բոլորի համար անսպասելի, այդ ճնշումները, որ տեղի էին ունենում Արցախում, միանգամից պոռթկաց: 1988-ի հետ նմանությունն այն է, որ այն օրերին ևս Արցախը շրջափակման մեջ էր գտնվում, անընդհատ ռեպրեսիաներ էին, մյուս կողմից, նաև սովետական զորքերն էին և իրենց զանազան արգելափակումներով խոչընդոտում էին երթևեկումը Հայաստանի և Արցախի միջև, սրան գումարած՝ կային ադրբեջանցիներով բնակեցված գյուղեր, որը իր հերթին՝ վտանգ էր ստեղծում:

Հետագայում արդեն՝ ռմբակոծվող Ստեփանակերտ, «Կոլցո» օպերացիաներ, ձերբակալվում էին բոլոր հայրենասիրական ուժերը, որոնք մտածում էին Արցախի անկախության կամ Մայր Հայաստանին միանալու մասին: Այսինքն, բոլոր կողմերից ճնշված, ճզմված վիճակ էր՝ բոլոր առումներով, այսինքն՝ և՛ ներսից, և՛ դրսից: Ինչ-որ առումով նույնիսկ ավելի ծանր պահ կար, քան այսօր: Ավելի ծանր այն իմաստով, որ սպասումների չարդարացված վիճակ էր ասես, բայց, Փառք Աստծո, կարողացավ հայ ժողովուրդը ճեղքել այդ ամբողջ մթնոլորտը՝ միաժամանակ գտնվելով սովետական ռեպրեսիաների ներքո, Կենտկոմն էր ճնշում, սպառնալիքները մեծ էին Հայաստանի ներսում սովետական զորքերի մուտք գործելու և բռնություններ իրագործելու իմաստով, ինչը, օրինակ, տեղի ունեցավ 1990-ի մայիսի 27-ին, երբ հայկական ջոկատների և խորհրդային զորքերի միջև Երևանի երկու տարբեր վայրերում տեղի ունեցան բախումներ, սպանվեցին մարդիկ: Հիշենք կայարանի հայտնի դեպքը:

– Արցախյան շարժման, գոյամարտի օրերին Արցախի նկատմամբ Հայաստանի իշխանությունների և այսօրվա ղեկավարների վերաբերմունքի մասին ի՞նչ կասեք, այդ առումով այսօր ավելի վա՞տ է, թե՞…

– Նախ՝ շարունակելով նախորդ միտքս, պիտի ասել, որ կային մարդիկ, որոնք ակտիվ ներգրավված էին այդ պայքարի մեջ, և կային մարդիկ, որոնք կամ անտարբեր էին, կամ զգուշավոր: Այդուհանդերձ, շունչը պայքարի զգացվում էր ամբողջ Հայաստանում՝ զինված պայքարի, ակտիվ ցույցերի, միտինգների իմաստով: Գոյություն ուներ կազմկոմիտե, «Ղարաբաղ» կոմիտե, ակտիվ գործում էր ԱԻՄ-ը:

Այսօրվա հետ տարբերությունը հենց այդ շնչառությունն է, Հայաստանում լայն իմաստով ժողովրդական աջակցություն կար Արցախին, կար պայքարի համառ դրսևորում, որն այս փուլում դեռ տեսանելի կերպով բացակայում է:

Վերջինը պայմանավորված է նաև ՀՀ իշխանությունների վերաբերմունքով, իհարկե, դա այն ժամանակ էլ չէր փայլում, այդուհանդերձ, ներքին խրախուսանք, քաջալերանք գոյություն ուներ: Այսինքն, այնպես չէր, որ այս օրերի սովետական նոմենկլատուրայի պատասխանատուներն ամբողջությամբ հրաժարվում էին Արցախից, ոչ, պարզապես նրանք ճանապարհների փնտրտուքն էին տարբեր կերպ տեսնում, լուծումները: Այլ կերպ՝ ուզում էին երկրի մեջ փոփոխություն անել, որը կամ չար ինքնախաբեություն էր, կամ սխալմունք: Բայց ներքին աջակցություն, վստահաբար, գոյություն ուներ, անգամ հրաժարականներ էին լինում, որովհետև կար պատկերացում՝ եթե իրենք չեն կարողանում խնդիրը լուծել, չպետք է խոչընդոտել ուրիշներին լուծել այն: Մինչդեռ այսօր լրիվ տարբեր է, լրիվ հակառակ, և նույնիսկ հնչում են արտահայտություններ, որոնք վտանգավոր համարելն ամենամեղմն է, դրանք հանցագործ արտահայտություններ են ուղղակի և՛ ազգային, և՛ մարդկային տեսանկյունից, օրինակ, 120.000-ը հակադրել 3 միլիոնին, և՝ հակառակը: Սա մարդկային արժեքից զուրկ և զերծ լինելու բացառիկ օրինակ է: Մեր ամենամղձավանջային իրավիճակում չէինք մտածի նման արտահայտություններ լսելու մասին որևէ ժամանակ:

– Արցախի հարցի լուծման, այսօրվա իրավիճակից դուրս գալու բանալին որտե՞ղ է՝ Երևանո՞ւմ, թե՞ Արցախում:

– Խնդրի լուծումը կամ լուծման ծանրակշիռ կետը Երևանն է, և այդպես էլ պետք է մնա: Բայց ճնշումն ու ազդեցությունը, ինչպես 1988-ին էր, որտեղից ճառագեց ամեն ինչ, կարծում եմ՝ Արցախում է: Այսօրվա մեր համատարած իրավիճակի մեջ Արցախն ուղղակիորեն փրկում է հայության պատիվը, բառիս բուն իմաստով Արցախը փրկում է մեր արժանապատվությունը: Եվ ես համոզված եմ, որ այսօր մեր քույրերի և եղբայրների՝ աշխարհին մարտահրավեր նետած պայքարի գնով վերստին վերականգնվելու է մեր ողջ հայության արժանապատիվ գոյության իրավունքը:

– Իսկ Տավուշում ի՞նչ մթնոլորտ է, ժամանակ առ ժամանակ ադրբեջանական կողմը խոսում է Տավուշի գյուղերի նկատմամբ իր հավակնությունների մասին: Այսինքն, Տավուշի գլխին էլ կա կախված վտանգ, մարդիկ այս վտանգը լրջորեն զգո՞ւմ են:

– Կասեմ՝ այնպես, ինչպես Հայաստանում ընդհանուր առմամբ, պարզապես մի քիչ այլ կերպ: Իհարկե, այնպես չէ, որ ժողովուրդն ամբողջությամբ անտարբեր վիճակում է, տարբեր մարդիկ կան: Մեծամասամբ մտահոգությունը մեծ է, և մարդիկ չհամակերպվելու տրամադրություն ունեն:

Անշուշտ, մարդիկ մտահոգ են, դրա հետ մեկտեղ՝ պայքարի պատրաստ, և ոչ միայն Տավուշի համար: Այդուհանդերձ, կան տարբեր շերտեր, ինչպես բոլոր վայրերում. կան մարդիկ, որ ելնելով շահից կամ այլ նկատառումներով կողմ են իշխանությունների վարած քաղաքականությանը, ինչ-որ տարածքներ հանձնելու ճանապարհով «խաղաղություն» ունենալուն, կան մարդիկ, որոնք ուղղակի հետաքրքրված չեն, նրանք քիչ մաս են կազմում: Բայց կան բավականին մարդիկ, որոնց համար անընդունելի է այս վիճակը բոլոր առումներով, և ոչ միայն Տավուշի հետ կապված: Ինձ համար անընդունելի է ինչպես Արցախի պարագան, այնպես էլ Տավուշի, բոլոր եզրագծով՝ Սյունիքից մինչև Վարդենիս: Տարբերություն չկա, մեր տղաներն են, մեր բանակն է կանգնած այդտեղ: Մենք չենք կարող խնդիրները տեղայնացնել և ասել՝ մեզ չպատահի…, այդուհանդերձ, զգացողությունները սրվում են, երբ քեզ է առնչվում: