Հայաստանը պատերազմ է հայտարարել Ռուսաստանին
7or.am-ը գրում է․
« ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի մուտքի արգելումը Հայաստան շարքային քայլ չէր Նիկոլ Փաշինյանի կողմից։ Այդպիսով առնվազն դիվանագիտական մակարդակով պատերազմ է հայտարարվում Ռուսաստանին։
Արևմուտք–Ռուսաստան հակամարտության պայմաններում սա, ըստ էության, հակառուսական սանկցիաներին միանալու թշնամական ակտ էր։
Հայաստանը ՌԴ–ում զգալիորեն թուլացրել է իր լոբբիստական հնարավորությունները։ Զատուլինը ՌԴ–ում այն քիչ քաղաքական գործիչներից է, ով ՌԴ շահը Հարավային Կովկասում պաշտպանում է հայկական շահերի հետ համադրումով։
Նիկոլը Զատուլինին արգելելով մտնել Հայաստան՝ հրապարակավ վերահաստատում է իր արևմտաթուրքական ընտրությունը։
Փաստորեն, Վրաստանը, որը չունի գոյաբանական վտանգ իր հարևաններ Թուրքիայից ու Ադրբեջանից և գտնվում է ամերիկյան ամբողջական պրոտեկտորատի տակ, Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ չի բացում, իսկ ահա Նիկոլը Հայաստանին դեմ է տալիս կրակին՝ փլուզելով Հայաստանի անվտանգային համակարգը և Հայաստանի համար չապահովելով որևէ այլընտրանք։
Ուշագրավ է, որ Զատուլինի մուտքն արգելվել է Փաշինյան–Պուտին–Ալիև սպասվող հանդիպմանն ընդառաջ։ Պաշտոնական Երևանը դեռ չի հաստատել իր մասնակցությունը։ Չի բացառվում, որ Նիկոլը հրաժարվի ՌԴ մեկնելուց։
Եթե այդ հանդիպումը կայանա, ապա այն, ամենայն հավանականությամբ, կլինի վերջինը Պուտինի ու Փաշինյանի միջև։ Ալիևն ակնհայտորեն կփորձի օգտվել ստեղծված իրավիճակից։ Բայց դա Նիկոլին ու առավելևս իր դրսի տերերին չի հետաքրքրում։ Նիկոլի համար կարևորն իր անձնական շահն է, իսկ արևմտաթուրքական ուժերի համար՝ ՌԴ–ի համար խնդիրներ ստեղծելը։ Ոչինչ որ դրա գինը լինելու է Հայաստանը։ Ե՞րբ է Նիկոլին կամ նրա տերերին հետաքրքրել հայերի ու Հայաստանի ճակատագիրը»։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ