Փաշինյանի հայտարարությունը Վոլոդինի հետ հանդիպմանը. նա խաբել է. մաս 120
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա ապրիլի 20-ին՝ ժամը 14։19-ին, ՀՀ կառավարությունը լրատվամիջոցներին մի հաղորդագրություն էր ուղարկել, որում ներկայացված էր այն ելույթը, որ նա ունեցել է ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման ժամանակ։
Փաշինյանը նշել էր. «Նախագահ Պուտինի հետ արդյունավետ քննարկում ունեցանք, ընդունեցինք համատեղ կարեւոր հայտարարություն»,-ասել էր Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ վերջնական համաձայնության են եկել մի շարք կարեւոր հարցերի շուրջ, այդ թվում՝ կապված անվտանգության, Լեռնային Ղարաբաղի հարցի, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծման եւ սահմանազատման գործընթացների շուրջ:
Սակայն երբ նրա այս հայտարարության շուրջ աղմուկ բարձրացավ մասնավորապես ադրբեջանցիների կողմից եւ գուցե Կրեմլի կողմից զանգից հետո ՀՀ կառավարության կայքում լուրը խմբագրվել է. նշվել է, թե համաձայնությունը կապված է «Լեռնային Ղարաբաղի անվտանգության» հետ։ Պարզվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ստել է։ Փաստորեն, նա ոչ միայն Հայաստանի ներսում ՀՀ քաղաքացիների գլխի տակ փափուկ բարձ դնելու համար է մանիպուլյացիոն հայտարարություններ անում, այլ նաեւ միջազգային հարթակներում է ստում եւ մեր երկրի ազգային անվտանգությանը վտանգ ներկայացնում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել