Արուսյակ Ալեքսանյանի կալանավորումից առաջ ուշագրավ գործընթաց է սկսվել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մինչդատական վարույթներ քննող դատավոր Արուսյակ Ալեքսանյանի կալանավորումից առաջ իրավապահ համակարգն ուշագրավ գործընթաց է սկսած եղել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ուժային կառույցները սկսել են ուսումնասիրել դեռ տարիներ առաջ դատարանների կողմից կայացված դատական ակտերը:
Առաջին հերթին վերջիններս ուսումնասիրել են բոլոր այն ակտերը, որոնց մասով ունեցել են կասկածներ, թե դատավորն, օրինակ, այս կամ այն քրեական գործով ինչ-ինչ շահագրգռվածություն է ունեցել եւ նման որոշում է կայացրել: Արդյունքում անգամ նախաքննական մարմիններ են հրավիրվում տարիներ առաջ դատարանի կողմից ազատ արձակված անձինք եւ տեղեկացվում, որ նախաքննական մարմիները ստուգում են տարիներ առաջ իրենց մասով հրապարակված դատական ակտերը:
Դատելով իրավիճակից՝ ուժային կառույցները դատական համակարգի որոշումների մասով կասկածներ ունեն եւ որս են սկսել դատավորների նկատմամբ: Իսկ թե ով կլինի Արուսյակ Ալեքսանյանից հետո, ցույց կտա ժամանակը. հետեւենք զարգացումներին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ