Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազա Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ 2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվի Մանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրս Զանգվածային ծեծկռտուք Աբու Դաբիում Բալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներում Գվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Այդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումը Չինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքները Կլիմայական փոփոխություններն արագանում են Դոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում է Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնում

Կձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)Սա այն խաղն է, որը կորոշի մեզ համար գուցե և 1-ին տեղի ճակատագիրըՄայրաքաղաքում աշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-իցՆոր Զովքի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԽորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթըԷջմիածին-Երևան ավտոբուսների վերջնակետը Երևանում մնում է Կիլիկիա ավտոկայանըԱնահիտ Ավանեսյանը ԱՆ խորհրդատուների հետ քննարկել է բուժաշխատողների անհատական լիցենզավորման գործընթացըՀայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին կարող է սահմանափակվելԱբովյանի պետական էներգետիկական քոլեջը՝ նոր հնարավորություններով. ստորագրվել է հուշագիր ՀԷՑ-ի հետԱրհեստական բանականության օրեր 2026Մասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտելՍթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները Աբու Դաբիից ժամանել են ՄոսկվաՊարզաբանում` հանրային տրանսպորտում 13-ամյա երեխայի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալՄԱԿ-ում նշել են Հայաստանի անկախության 35-ամյակըՓակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհըՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստ (տեսանյութ)Կոմիտաս պարկ բնակելի համալիրի գազիֆիկացման հարցին լուծում է տրվելՔրեական ոստիկանները հայտնաբերել են 9 փաթեթ հերոին, 21 փաթեթ մարիխուանա և հալյուցինոգեն սնկեր (տեսանյութ)ՄԻՊ-ը պետք է լինի սկզբունքային և համարձակՕգտվե՛ք Road Control հավելվածից և նպաստե՛ք ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանըԺաննա Անդրեասյանն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ ԿոպիրկինինՍպասվում է առանց տեղումների եղանակԿիլիան Մբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի դեմ հանդիպումըԻսպանիայում տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցել են համընդհանուր գործադուլին
Հայաստան

Արսեն Թորոսյանի ընտանիքը նոր ձկնաբուծարան է հիմնել Ղազարավան գյուղում

 

Առողջապահության նախկին նախարար, այժմ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանի ընտանիքը ձկնաբուծական բիզնես է սկսել Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում: «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ի բաժնետերերից մեկը թեև պաշտոնյայի հայրն է՝ գյուղում ձկնաբուծարանն ավելի հայտնի է որպես «Արսեն Թորոսյանի ձկնաբուծարան», գրում է «Հետք»-ը:

«Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ն ստեղծվել է 2021թ. մայիսի 27-ին: Ընկերության հիմնադիրը եղել է Շավարշ Գրիգորյանը և նրա կինը՝ Էդիտա Գուրօղլյանը: Գրիգորյանը Արսեն Թորոսյանի նախարար աշխատած ժամանակահատվածում զբաղեցրել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը: Նա աշխատանքից ազատվել է 2020թ. դեկտեմբերին: Իսկ 2021թ. հոկտեմբերից մինչև 2022թ. ապրիլի 28-ը զբաղեցրել է ՊԵԿ նախագահի խորհրդականի պաշտոնը:

Մինչ նախարարի տեղակալ նշանակվելը, Շավարշ Գրիգորյանը եղել է «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար, ինչպես նաև զբաղեցրել է Սևանի հոգեկան առողջության պահպանման կենտրոնի տնօրենի պաշտոնը: Նա եղել է նաև առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանի օգնականը:

Պարզվում է, որ Շավարշ Գրիգորյանը ևս սեր ունի ձկնաբուծության հետ: Նրան է պատկանում խոշոր ձկնաբուծարաններից մեկի` «Մակ Ֆիշ» ՍՊԸ-ի բաժնեմասերի 16.67%-ը: Այն ձեռք է բերել 2021թ. ապրիլի 2-ին` «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ի հիմնադրումից մոտ երկու ամիս առաջ:

«Մակ Ֆիշ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2009թ․-ին: Ընկերությունը «Մաքս Ֆիշ» ընկերությունների խմբի անդամ է: Հիմնական գործունեությունը ձկնաբուծությունն է՝ թառափի, սաղմոնի, իշխանի և այլ ձկնամթերքի աճեցում և վերարտադրություն, ինչպես նաև ձկան և ծովամթերքի առևտուր։ Պատրաստի արտադրանքի մեծ մասն արտահանվում է Ռուսաստան:

Ընկերության են պատկանում Արարատի մարզի մի քանի գյուղերում արհեստական ձկնաբուծության համար նախատեսված լողավազաններ՝ մոտ 14 հա ընդհանուր մակերեսով։

«Մակ Ֆիշ» ՍՊԸ-ի բաժնետերերից է նաև դեղագործական ոլորտում հայտնի «Իննովաֆարմ» ՍՊԸ-ի 15% բաժնետեր Վահրամ Թորոսյանը: Նրան է պատկանում «Մակ Ֆիշ» ՍՊԸ-ի բաժնեմասերի 25%-ը:

Նշենք, որ հիմնադրումից ամիսներ անց «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ի բաժնետերերը փոխվել են: 2021թ. հոկտեմբերի 19-ից ընկերության 80% բաժնեմասը պատկանում է Արսեն Թորոսյանի հորը՝ Գևորգ Թորոսյանին: Իսկ 20%-ի սեփականատերը Արագածոտնի մարզպետի խորհրդական Ռազմիկ Թադևոսյանի հայրն է՝ Սարգիս Թադևոսյանը: Վերջինս նույնպես պաշտոն է զբաղեցրել Արագածոտնի մարզպետարանում: 2016թ. նշանակվել է Արագածոտնի արդեն նախկին մարզպետ ՀՅԴ-ական Գաբրիել Գյոզալյանի օգնականի պաշտոնում: Օգնականի պաշտոնից ազատվել է 2017թ. օգոստոսի 11-ին: Մինչ այդ էլ աշխատել է հարկային մարմնում:

Հողատարածքը, որտեղ գործունեություն է ծավալում «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ն, գտնվում է Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում: Կադաստրի կոմիտեի տվյալների միասնական էլեկտրոնային բազայից ստացված տեղեկատվության համաձայն՝ հողի սեփականատերը ընկերությունում 20% բաժնեմաս ունեցող Սարգիս Թադևոսյանն է, ումից էլ «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ն վարձակալել է 217 քմ արտադրական նշանակության հողատարածք և 9 ջրավազան:

Նշենք, որ Սարգիս Թադևոսյանը նաև «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ի տնօրենն է:

Արսեն Թորոսյանի ընտանիքը՝ մարզպետի խորհրդականի ընտանիքի անդամների միջոցով «ընդլայնվում» է Արագածոտնի մարզում:

Արսեն Թորոսյանը, հոր՝ Գևորգ Թորոսյանի և Սարգիս Թադևոսյանի՝ «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ում բաժնետեր դառնալու հաջորդ օրը՝ 2021թ. հոկտեմբերի 20-ին, երկու միավոր հողատարածք է գնել Արագածոտնի մարզի Փարպի գյուղում: Այս տեղեկատվությունը նշված է պաշտոնյայի 2021թ. գույքի, եկամուտների, շահերի տարեկան հայտարարագրում:

Թորոսյանը հողատարածքները գնել է ընտանիքի նոր բիզնես գործընկերոջ՝ Սարգիս Թադևոսյանի կնոջից՝ Աննա Թադևոսյանից՝ համապատասխանաբար վճարելով 3 մլն 700 և 1 մլն 300 հազար դրամ:

Սարգիս Թադևոսյանը Փարպի գյուղից է: Այդ գյուղից է նաև Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը: Այս գործոնով պայմանավորված՝ ոչ միայն Սարգիս Թադևոսյանի որդին է պաշտոն զբաղեցնում մարզպետարանում, այլև եղբորորդին՝ 27-ամյա Գալուստ Թադևոսյանը: Վերջինս էլ Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետն է:

«Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ն ձկնաբուծությամբ զբաղվելու նպատակով ջրօգտագործման թույլտվություն ստացել է 2022թ. մարտի 10-ին, 3 տարի ժամկետով: ՍՊԸ-ն «անանուն աղբյուրից» (այդպես է նշված տվյալներում) վայրկյանում ստանալու է 60 լիտր ջուր:

Անշարժ գույք գնելու առումով 2021թ.-ն «բարեբեր» է եղել Արսեն Թորոսյանի համար: Նա, Փարպիում գնած հողատարածքներից բացի, երկու միավոր հողատարածք էլ ձեռք է բերել Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի Քարաշամբ գյուղում:

Հողատարածքներից մեկը 2 մլն 700 հազ. դրամով գնել է Քարաշամբի նախկին համայնքապետ Զորիկ Խլղաթյանից: Վերջինս համայնքը ղեկավարել է 24 տարի` 1996թ․-ից մինչև 2020թ. սեպտեմբերի 18-ը:

Պատմության մասնագետ Զորիկ Խլղաթյանն այժմ Քարաշամբ գյուղի դպրոցի տնօրենն է:

Մյուս հողամասը, որի արժեքը կազմել է 12 մլն 300 հազ. դրամ, ըստ հայտարարագրի, Արսեն Թորոսյանը գնել է Զորիկ Խլղաթյանի եղբորորդուց` 25-ամյա (գործարքի ժամանակ) Հենրիկ Խլղաթյանից:

Նշենք, որ Զորիկ Խլղաթյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրել է համայնքապետի պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիր: Այդ ժամանակ Քարաշամբ գյուղում իր անունով ունեցել է 16 միավոր հողատարածք, մեկ առանձնատուն և հողին ամրակցված 2 միավոր անշարժ գույք: Մեկ միավոր հողատարածք էլ հայտարարագրել է Կոտայքի մարզի Արզական գյուղում:

Նշված անշարժ գույքերից երեքը միանձնյա սեփականություն են, մնացած 17-ը` կնոջ և այլ անձանց հետ համատեղ:

Զորիկ Խլղաթյանի կինը` Գայանե Իսախանյանը, ըստ հայտարարագրի, 2020թ. սեպտեմբերի 18-ի դրությամբ իր անունով Քարաշամբում ունեցել է 21 միավոր անշարժ գույք, որից 5 միավոր հողի նկատմամբ միանձնյա սեփականատեր է:

Արսեն Թորոսյանը 2020թ. սեպտեմբերին, կնոջ հետ համատեղ, 13 մլն 692 հազար դրամով հողատարածք է գնել նաև Ծաղկաձոր համայնքում:

2021թ. գույքի, եկամուտների, շահերի տարեկան հայտարարագրի համաձայն՝ Արսեն Թորոսյանի եկամուտները կազմել են մոտ 28 մլն 420 հազ. դրամ և 20 հազ 737 եվրո: Դրամային եկամուտներից 9 մլն 520 հազ․ դրամը Արսեն Թորոսյանի հոր՝ Գևորգ Թորոսյանի նվերն է որդուն: Մնացածը ստացել է պետական մարմիններից՝ աշխատավարձ կամ այլ եկամուտ: Ինչ վերաբերում է եվրոյով արտահայտված եկամուտին, Թորոսյանն այն ստացել է ավստրիական «Bank Austria» բանկից:

Իշխանական պատգամավորը հայտարարագրել է նաև բանկերում պահվող դրամական միջոցներ` մոտ 12 մլն 464 հազ. դրամ, 20 հազ. դոլար և 31 հազ. եվրո:

2021թ. Ա. Թորոսյանը 17 մլն 750 հազ. դրամով ձեռք է բերել 2017թ. արտադրության BMW մակնիշի ավտոմեքենա: Նույն տարում 16 մլն 400 հազ. դրամով վաճառել է իր ունեցած BMW մակնիշի ավտոմեքենան:

Թորոսյանը կնոջ հետ համատեղ առանձնատուն ունի Երևանի Նոր Նորք վարչական շրջանում: Այն գնել է 2011թ․-ին:

Ինչ վերաբերում է Արսեն Թորոսյանի կնոջ` Վարդանուշ Թևանյանի եկամուտներին, 2021թ. տարեկան հայտարարագրում նշված է մոտ 34 մլն: Նշված գումարը ստացել է «ՄԻԲՍ» ՍՊԸ-ից՝ որպես աշխատավարձ և վարձակալության դիմաց ստացված վճար:

Որպես դրամական միջոց՝ Վ. Թևանյանը հայտարարագրել է 8 մլն 187 հազ. դրամ, 98 դոլար և 8 հազար 80 եվրո: Հայտարարագրում նշված է նաև կանխիկ դրամ` 1 մլն 500 հազ. դրամ:

Վարդանուշ Թևանյանը նաև խոշոր չափի ավանդներ ունի: Երեք ավանդների հանրագումարը 2021թ. վերջում կազմել են 51 հազ. 558 դոլար:

Նա 19 մլն 380 հազ. դրամ, որպես փոխառություն, հանձնել է «Ասիամեգաստրոյ» ՍՊԸ-ին: Վերջինս բազմաֆունկցիոնալ բնակարաններ կառուցող ընկերություն է: Չի բացառվում, որ Թորոսյանի կինն այդ ընկերությունից բնակարան է գնում, և վճարված գումարը կանխավճար է:

Պատգամավորի կինն ունի MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2019թ․-ին: 2021թ. 7 մլն դրամով վաճառել է իր BMW 535 մակնիշի ավտոմեքենան:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: