Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի COP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահները Համայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունից Այս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի է Մինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլին Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվի Շատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. Փաշինյան Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Որոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասին TRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ

Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)Սա այն խաղն է, որը կորոշի մեզ համար գուցե և 1-ին տեղի ճակատագիրըՄայրաքաղաքում աշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-իցՆոր Զովքի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԽորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթըԷջմիածին-Երևան ավտոբուսների վերջնակետը Երևանում մնում է Կիլիկիա ավտոկայանըԱնահիտ Ավանեսյանը ԱՆ խորհրդատուների հետ քննարկել է բուժաշխատողների անհատական լիցենզավորման գործընթացըՀայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին կարող է սահմանափակվելԱբովյանի պետական էներգետիկական քոլեջը՝ նոր հնարավորություններով. ստորագրվել է հուշագիր ՀԷՑ-ի հետԱրհեստական բանականության օրեր 2026Մասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել
Հայաստան

Թուրքիայում անհանգիստ են, Հայաստանի վերջնական օկուպացիայի ծրագիրը դոփում է տեղում. Արթուր Ղազինյան

Թուրքիայի համար Հայաստանը երբեք խնդիր չի եղել, քանի որ գիտեն, որ ինչ որ պահին կարող են իշխանության բերել իրենց գործակալին ու քաղաքական մակարդակում լուծել իրենց խնդիրները Հայաստանի հետ, ֆեյսբուքի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը.

«Թուրքիայի համար լրջագույն խնդիր է եղել կազմակերպված, միավորված ու կենսունակ հայկական աշխարհը՝ սփյուռքը, որի դեմ պայքարի և նրա գործունեությունը չեզոքացնելու համար ծախսվում էին հարյուր միլիարդավոր դոլարներ:

2018թ. «հեղափոխությունը» լուծեց Հայաստանի հետ խնդիրները. իշխանության բերեց թուրքական ազդեցության ու փաստացի գործակալներին, որոնք թևերը քշտած սկսեցին հայկական աշխարհի կազմալուծման, պառակտման և չեզոքացման ծրագիր:
Լուծարվեց Սփյուռքի նախարարությունը, ստեղծվեց հանձնակատարի ինստիտուտ և նշանալվեց խիստ կասկածելի ծագում ունեցող մի անձնավորություն, որի առջև խնդիր էր դրվել լուծել հայկական աշխարհի հարցը, կազմալուծել նրա աշխատանքը և հեռու պահել աշխարհահայությանը Հայաստանի ներսում և Հայաստանի շուրջ ընթացող գործընթացներից:

Պետք է խոստովանել, որ այդ մարդուն հաջողվեց լուծել իր առջև դրված խնդիրը, կազմալուծել հայկական աշխարհի կառույցների աշխատանքը, պառակտել աշխարհահայերին, սակայն ՀՅԴ կուռ կառույցները շարունակեցին իրենց գաղափարական գործունեությունը՝ լրջագույն խնդիրներ ստեղծելով թուրք-ադրբեջանական «խաղաղության դարաշրջանի» հաստատման համար:
Թուրքիայում անհանգիստ են, Հայաստանի վերջնական օկուպացիայի ծրագիրը դոփում է տեղում, ներսում «Դիմադրություն» շարժումը, իսկ դրսում ՀՅԴ կառույցները արգելակում են այդ գործընթացը, իսկ ժամանակն աշխատում է ի վնաս Էրդողանի. 2023թ հունիսի 18-ին կայանալու են նախագահական ընտրություններ, որտեղ նրա հաղթելու շանսերը օրեցօր նվազում են:

Նրան պետք է հաղթանակ, հաջողություն, որով կարողանա գրավել թուրք ընտրողների համակրանքը: Հայկական հարցը փակելն ու Հայաստանը վերջնականապես օկուպացնելը լավագույն միջոցը կլիներ նրա համար:
Այս իրավիճակում Հայաստանի «խաղաղասեր», իսկ իրականում թրքահպատակ իշխանությունը օգնության է գալիս իր ավագ ընկերներին. մի կողմից արգելում է Հայաստան մուտք գործել ՀՅԴ ակտիվ ներկայացուցիչներին, իսկ մյուս կողմից եռամսյա զորահավաք են տանում փողոցում պայքարող երիտասարդներին:

Ավելի քան վստահ եմ, որ թուրքերի և նրանց հայաստանյան ներկայցուցիչների բոլոր այս քայլերն ու գործողություններն ի վերջո տապալվելու են. Հայաստան լինելու է, ուժեղանալու և մեծանալու է, իսկ Հայ ազգն իր պատմական հայրենիքում ապրելու է առհավետ . . .»,-գրել է նա: