Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի COP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահները Համայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունից Այս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի է Մինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլին Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվի Շատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. Փաշինյան Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Որոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասին TRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ

Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)Սա այն խաղն է, որը կորոշի մեզ համար գուցե և 1-ին տեղի ճակատագիրըՄայրաքաղաքում աշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-իցՆոր Զովքի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԽորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթըԷջմիածին-Երևան ավտոբուսների վերջնակետը Երևանում մնում է Կիլիկիա ավտոկայանըԱնահիտ Ավանեսյանը ԱՆ խորհրդատուների հետ քննարկել է բուժաշխատողների անհատական լիցենզավորման գործընթացըՀայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին կարող է սահմանափակվելԱբովյանի պետական էներգետիկական քոլեջը՝ նոր հնարավորություններով. ստորագրվել է հուշագիր ՀԷՑ-ի հետԱրհեստական բանականության օրեր 2026Մասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել
Հայաստան

Արգիշտի Կիվիրյանին կանչել են եռամսյա հավաքների

Իրավապաշտպան Արգիշտի Կիվիրյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է.

«Սիրելի ընկերներ և համախոհներ։

Հաշվի առնելով, որ ես աշխատում եմ լինել առավել թափանցիկ, տեղեկացնում եմ, որ մոտ մեկ ամիս առաջ ստացել եմ ծանուցագիր, 2022 թվականի օգոստոսի 1-ից եռամսյա վարժական հավաքի մեկնելու մասին։ Ընդ որում, համապատասխան ծանուցումը ստացա հաշված օրեր անց, երբ հրապարակայնորեն տեղեկացրի, որ պատրաստվում եմ հուլիսի 1-ից առավել ակտուալ քաղաքական իրադարձությունների կապակցությամբ սոցիալական ցանցերում մշտական լայվեր անցկացնել, ինչպես նաև այդ օրերին կազմակերպեցինք մի հատ բավական բովանդակալից հրապարակային քաղաքական քննարկում։ Ընդ որում, զինկոմիսարիատ ներակայանալուց որոշ ժամանակ անց իմ համապատասխան աղբյուրներից տեղեկացա, որ ինձ «հայտնաբերելու» համար չգիտես, թե ինչու գործի էր դրվել ԱԱԾ-ն, այն պարագայում, երբ այս քաղաքում ամեն երկրորդը գիտի իմ գտնվելու վայրի մասին, ու ես էլ զինկոմիսարիատից առաջին իսկ բանավոր զանգից հետո ինքս գնացել եմ և իմ ձեռքով վերցրել համապատասխան ծանուցագիրը։ Հավանաբար ԱԱԾ-ին գործին կցելը նպատակ ուներ այդ պատրվակով փորձել եւս մեկ անգամ իմ առօրյա հանդիպումների մասին լրացուցիչ տեղեկատվություն հավաքել։ Ինչևէ, հոյակապ հասկանում եմ, որ ինձ եռամսյա վարժական հավաքներին կանչելը որևէ աղերս չունի Հայաստանի Հանրապետության պաշտպանողականության բարձրացման հետ, և ուղիղ կապված է այս իշխանությունների դեմ իմ հասարակական-քաղաքական գործունեության հետ, և ժողովրդական լեզվով ասած՝ հաշվեհարդարի շարքային փորձ է։ Երկրի ինչ պաշտպանողականության բարձրացման մասին կարող է խոսք գնալ, երբ գործ ունենք մի իշխանության հետ, որը Արցախը հասցրեց անկման, իսկ Հայոց բանակը, որպես ռազմաքաղաքական միավոր՝ բնաջնջման, որը երկար ամիսներ խուսափում էր երկրում նշանակել Գենշտաբի պետ, իսկ որի նշանակած պաշտպանության նախարարը ավելի շատ զբաղված է այս կամ այն տրամաչափի ընտրությունում իր թիմակիցների նախընտրական գործընթացներին մասնակցելով, քան թե իր ուղղակի պարտականությունների կատարմամբ։ Ընդ որում, այս իշխանությունների ներկայացուցչները այդպես էլ հստակ չեն էլ նշում, թե ըստ իրենց Հայաստանի որ սահմաններն են ենթակա պաշտպանության, եւ արդյոք իրենց իրական նպատակ սահմանների պաշտպանությունն է, թե պաշտպանության իմիտացիան, արանքում մերթ ընդ մերթ այս կամ այն տարածքը փաստացի զիջելը, թեկուզ և «իրական սահմանները դեռ որոշված չեն», «բացում ենք խաղաղության դարաշրջան» հայտարարությունների ներքո։

Ընդ որում, մինչ օրս նաև անհայտ է մնում, եթե ինչ որոշում է կայացված այսպես կոչված «ադրբեջանական անկլավների» մասով, և արդյոք դրանք չեն հանձնվելու բախումների բեմադրմամբ և արանքում որոշակի հայ զինվորականներ զոհաբերելու գնով։ Ընդ որում, այդ մեխանիզմի կիրառման փորձը կա, երբ Շուշիի արդյունավետ պաշտպանությունը փաստացի տապալելուց և քաղաքը հակառակորդին անցնելուց հետո հարյուրավոր զինվորականների կյանքը զոհաբերվեց իբրև թե քաղաքը հետ բերելու փորձի համար։ Ընդ որում, այն որ այս վարժական հավաքներին ակտիվ հակաիշխանականներին ներգրավումը իշխանությունները փորձում են վարածել պատժի տեսակի, շատ հրապարակային ու բառացի հայտարարել են հենց իրենք, Պաշտպանության անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի, Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանի և Ոստիկանության պետի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի շուրթերով՝ առաջարկելով այս իշխանությունների դեմ դուրս եկած անձանց «ուղարկել սահման»։ Ընդ որում ներկայումս Անդրանիկ Քոչարյանն հայտարարելով, որ «հայրենիքի պաշտպանությանը բոլորը պիտի մասնակցեն», այդպես էլ մինչ օրս հասարակությանը չի ցանկանում տեղեկացնել, թե ըստ ԶԼՄ-ների տեղկությունների ինչու է իր որդին կարողացել խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից։ Այսպիսով հենց այս իշխանության ներկայացուցիչներն են բավականին անկեղծ և ցինիկաբար ընդունում, որ խնդիրը ոչ թե երկրի պաշտպանողունակության բարձրացումն է, այլ ապօրինի ցանկությունը վարժական հավաքները վերածելու քաղաքական հաշվեհարդարի մեխանզիմի։ Ով խորքային ծանոթ է տարատեսակ քաղաքական գործընթացներին և մեխանիզմներին, գիտի որ հաշվեհարդարները շատ ավելի արդյունավետ կարելի է կյանքի կոչել այսպես կոչված փակ տարածքներում, մեկուսարաններում կամ զորանոցներում։ Այնպես որ ցանկանում եմ շատ ուղիղ նշել, որ եթե ծառայության վայրում իմ հետ պատահեն անհասկանալի բաներ, այդ թվում «դժբախտ պատահարներ», ապա թող որևէ մեկի մոտ կասկած չլինի, որ անգամ ամենաչնչին պատահարի հետևում կանգնած են այս իշխանությունները և ամենը տեղի է ունեցել իրենց ուղղակի ցուցումով և հրահանգով։

P.s Ընդ որում, ցանկանում եմ նշել, որ չնայած վարժական հավաքի մեկնմանը մնացել են հաշված օրեր, մինչ օրս այդպես էլ չեմ անցել ռազմաբժշկական փորձաքննություն, որը պարտադիր կատարումը սահմանված է օրենքով։ Որպեսզի չկրկնվի պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվանից հետո այս իշխանության սպասարկուների այն ցինիկ հայտարարարությունները, թե բա ինքն էր մեղավորը, քանի որ չէր ներկայացրել իր բժշկական թղթերը, մինչ վարժական հավաքի մեկնելս պարտադիր կուղարկեմ այդ փաստաթղթերը զինկոմիսարիատ։

P.s.s Հուլիսի 1-ից իմ լայվերին սպասողներց հայցում եմ ներողամտություն, ուղղակի այս վերջին ամիսը զբաղված էի ժողովրդի լեզվով ասած «գործերս կլորացնելով» ու ուղղակի հասկացա, որ այդ պարագայում չեմ հասցնի արդյունավետ կերպով ներկայացնել բոլոր ասելքներս։ Խոստանում եմ վերադարձից հետո քավել այդ մեղքս։

Միշտ միասին․․․