Փորձում են խցկել մարդկանց գլուխներում՝ հանգի՛ստ եղեք, ինչ պետք է՝ կտանք, կռիվ չի լինի․ Տիգրան Աբրահամյան
Սահմանային համայնքներ կատարած այցերս ցույց են տալիս, որ նույնիսկ տեղում ապրողների մի մասը լավ չի պատկերացնում, թե ինչի են ընդունակ ադրբեջանցիները և ինչ կարող է լինել փխրուն խաղաղության պայմաններում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը:
Նա մասնավորապես, նշել է. «Խոսքս հատկապես վերաբերում է 44-օրյա պատերազմից հետո, Ադրբեջանին հանձնված Քաշաթաղի ու Քարվաճառի շրջաններից հետո, Ադրբեջանին սահմանակից դարձած բնակավայրերին։
Այդ համայնքներում շատ շատերը կարող են ժամերով քննարկել այն բոլոր վերահաս վտանգները որոնք կախված են իրենց գլխին, սակայն կան մարդիկ, որոնք կարծում են, որ ամեն ինչ ավարտվել է և իրենց՝ ադրբեջանական դիրքերից մի քանի կմ-ի վրա ապրողներին, այլևս վտանգ չի սպառնում։
Այս տրամաբանությունն անընդհատ իշխանությունն իջեցնում է ներքև՝ հանրությանը, փորձում են խցկել մարդկանց գլուխներում՝ հանգիստ եղեք, ինչ պետք է կտանք, կռիվ չի լինի։
Բայց ճշմարտությունն այն է, որ այդ «խաղաղության» համար իշխանությունն անընդհատ տալու է, իսկ դիմացիններս երբեք չեն բավարարվելու։
Այս նույն տրամաբանությամբ սահմանային անվտանգություն են կառուցում, չնայած «կառուցում» բառն այստեղ խիստ չափազանցություն է։
Պատերազմը նույնիսկ այս առումով դաս չդարձավ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)