Այսօրվանից իմ և «ՀայՓոստ»-ի համագործակցությունը կավարտվի․ «ՀայՓոստ»–ի տնօրեն
ՀայՓոստի թվային տրանսֆորմացիան իրականացնելու համար երկու տարի առաջ նշանակվեցի ՀայՓոստի տնօրեն, և թիմիս հետ միասին իրականացրինք հսկայական փոփոխություններ ինչպես թվային տրանսֆորմացիայի, այնպես էլ կադրային, ֆինանսական, սակագնային, կոմերցիոն, սպասարկման, փոստփոխանակման արդիականացման և միջազգային ուղղություններով:
2020թ.-ին ստեղծեցինք հնգամյա զարգացման ռազմավարությունը, որը հավանություն ստացավ ՀայՓոստի Դիտորդ խորհրդի և Կառավարության կողմից: Արդյունքում կառուցեցինք ՀայՓոստի էկոհամակարգը, ստեղծեցինք դուստր ձեռնարկություններ և գործարկեցինք բազմաթիվ պրոդուկտներ, ծառայություններ. iNovation, HayPost Retail, ՀայՓոստ Մեդ, Բեր-Բեր, Արմոտեկա և այլն:
Կարծում եմ, Իրավահավաստի փոստի գործարկմամբ տրանսֆորմացիայի այս փուլը հաջողությամբ ավարտեցինք, ուստի այսօրվանից իմ և ՀայՓոստի համագործակցությունը կավարտվի:
Շնորհակալություն եմ հայտնում մեծ վստահության և հնարավորության համար, որ ընձեռվեց ինձ, շնորհակալ եմ Թիմիս ինձ հետ 24/7 ռեժիմով այս 2 տարին աշխատելու համար, և ամենակարևորը՝ շնորհակալ եմ ՀայՓոստի հաճախորդներին, ովքեր այս ընթացքում վստահեցին մեզ և օգտվեցին մեր ծառայություններից


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)