Չալաբյանը Փաշինյանի քաղաքական հակառակորդն է. նրա օրակարգը հակադրվում է իշխանության կործանարար ուղեգծին. Սողոմոնյան
«Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործին առնչվող ապօրինությունները հերթական անգամ ապացուցում են, որ ՀՀ-ում խախտված է սահմանադրական կարգը եւ մեկ անձի կողմից իշխանության բոլոր թեւերի իրավազորությունները ուզուրպացված են: Այս մասին, այսօր՝ հուլիսի 25-ին, ասուլիսի ժամանակ նշեց «Համախմբում» նախաձեռնության անդամ, ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը:
Նա դրա վերաբերյալ երեք փաստ նշեց. «Առաջինը, թե Քննչական կոմիտեի, թե Դատախազության, թե դատարանների կողմից քաղաքական պատվերի կատարում, երկրորդը, ԱԺ ՔՊ խմբակցությունը մեկը մեկ մարդու նման քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն է կատարում, որպեսզի Ավետիք Չալաբյանին մեղսագրվող հոդվածը շարունակի պարունակել հանցակազմ, եւ երրորդ, պետական իշխանություններից անկախ հանդիասացող Կենտրոնական բանկը, որի խորհրդի անդամ է Ավետիք Չալաբյանի եղբայրը, իշխանության թելադրանքով հալածանք է սկսվում նաեւ նրա եղբոր՝ Արա Չալաբյանի նկատմամբ՝ նպատակ ունենալով ազատել աշխատանքից եւ դրանով ազդել Ավետիք Չալաբյանի վրա:
Երկրորդ կարեւոր արձանագրումն այն է, որ ապօրինությունների այս միտումը խորանալու է այն պատճռով, որ Հայաստանի գործընկեր կառույցները իրենց վարքով, դիրքորոշումներով խրախուսում են այն: Խոսքն առաջին հերթին վերաբերում է Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցչի վերջերս արած հայտարարությանը, թե իր կարծիքով Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: Նման հայտարարությունը կանաչ լույս է վառում Նիկոլ Փաշինյանի կողմից նոր բռնաճնշումներ, քաղաքական հալածանքներ իրականացնելու ճանապարհին»,-ասաց Սողոմոնյանը:
Երրորդ կարեւոր արձանագրումը, ըստ նրա, վերաբերում է Ավետիք Չալաբյանին պատժելու քաղաքական պատճառներին. «Այդ պատճառները երկուսն են. առաջինը, Ավետիք Չալաբյանի անձը որպես քաղաքական հակառակորդ, եւ երկրորդ, նրա օրակարգը որպես հակընդդեմ օրակարգ այն կործանարար ուղեգծին, որն իրականացնում է գործող իշխանությունը:
«Նիկոլ Փաշինյանը եւ նրան խորհուրդ տվող տեխնոլոգները շատ լավ գիտեն, թե ինչ է հստակ օրակարգ ունենալը: Ավետիք Չալաբյանը վերջին տարիներին հանդես է գալիս այդպիսի հստակ օրակարգով:
Հայաստանի իշխանությունները որդեգրել են անհասկանալի եւ սին խաղաղության դարաշրջանը, իսկ Ավետիք Չալաբյանի օրակարգը հակադրվում է՝ ցույց տալով, թե ինչպես կարելի է այս վտանգավոր իրողություններին հակադրվել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում ռազմական բալանսն արագ վերականգնելու: Սա առնվազն վերջին 10 տարում ռազմական արդյունաբերության ոլորտում նրա կուտակած մասնագիտական գիտելիքների արդյունք է»,-ընդգծեց Մենուա Սողոմոնյանը՝ հավելելով. «Ավետիք Չալաբյանի հանդեպ կիրառվող քաղաքական հետապնդումը ՀՀ-ում տեռորի ժամանակների, 1937 թվի նախանշանն է: Եթե մենք անտարբեր ենք մնում, մենք պետք է ակնկալենք, որ այսպիսի դեպքերը մտնելու են յուրաքանչյուրիս տուն»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)