Աղվան Հովսեփյանի մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետի ծանր ձևը․ այն կալանքի հետ անհամատեղելի է
«Առավոտ» թերթը գրում է․
Բիզնես գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման համար մեղադրվող ՀՀ նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով այս պահին նշանակված է դատաբժշկական փորձաքննություն։
Դատարանը հուլիսի 7-ին որոշեց պաշտպանական կողմի միջնորդությունը բավարարել։ Աղվան Հովսեփյանի հանդեպ ընտրված խափանման միջոցը կալանքն է, սակայն նրա պաշտպանական թիմը գտնում է, որ Հովսեփյանի առողջական վիճակը համատեղելի չէ այդ խափանման միջոցի հետ։
Ավելի վաղ դատարանն այս հիմքով Հովսեփյանին կալանքից ազատելու միջնորդությունը մերժել էր։ Այժմ էլ դատաբժշկական փորձաքննությանն առաջադրվել են մի շարք հարցեր, մասնավորապես. Աղվան Հովսեփյանն ի՞նչ հիվանդություններ է ունեցել եւ ունի, նրա առողջական վիճակը 2021-ի սեպտեմբերի 8-ից մինչեւ օրս բացասական դինամիկա ունեցե՞լ է, թե՞ ոչ, եւ եթե այո, ապա նա ինչպիսի՞ բուժօգնություն ստանալու կարիք ունի, ի՞նչ ծավալով, ի՞նչ պայմաններում ու ինչպիսի՞ բուժհաստատություններում։
Փորձաքննությունը պետք է պատասխանի նաեւ, թե Աղվան Հովսեփյանի ունեցած հիվանդությունները քրեակատարողական հիմնարկների պայմաններում խոչընդոտո՞ւմ են նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանքի եւ պատժի կիրառմանը, արդյոք ճի՞շտ է նրան տրված ախտորոշումը, նրա հիվանդությունները պատճառահետեւանքային կապի մե՞ջ են նրա տարած վիրահատության հետ, վիրահատությունից հետո սկսված բարդություններն արդյոք անցողի՞կ են։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան