Նիստեր PR-ի համար
«Փաստ» օրաթերթը գրել է․ «Թերթն իր նախորդ հրապարակումներում արդեն անդրադարձել է այն հանգամանքին, որ կառավարության նիստերի օրակարգում ընդգրկված հարցերի գերակշիռ մասը ոչ միայն չի զեկուցվում, այլև լուրջ ու կարևոր շատ հարցեր ընդունվում են առանց խորքային վերլուծությունների և ռիսկերի գնահատման։ Այսօր կառավարության հերթական նիստի օրն է, և, «ավանդույթի» համաձայն, տասնյակ հարցերից զեկուցվող կլինեն 3-4- ը: Օրինակ՝ նախորդ նիստում ընդգրկված 40 հարցից զեկուցվող էր միայն 4-ը։
«Փաստ» թերթի տեղեկություններով, կառավարության նիստերում զեկուցվող հարցերի ընտրությունը կատարվում է ոչ թե տվյալ հարցի բովանդակային առաջնայնությամբ, այլ այն տրամաբանությամբ, թե տվյալ հարցը ինչ PR ազդեցություն կունենա հանրային տիրույթում։ Ըստ այդմ, հիմնականում զեկուցվում և բավական երկար ու հանգամանալից քննարկվում են այն հարցերը, որոնք լրացուցիչ «միավորներ» կարող են բերել Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ դրանք գլխավորապես լինում են ասֆալտապատման, գյուղատնտեսական որևէ հատկացման կամ բնակչության համար անմիջական նշանակություն ունեցող որևէ օրինագիծ, որոնք Փաշինյանի և նրա նախարարների կողմից տեղը-տեղին «քննարկվում» են։
Ասվածի վառ օրինակ է նաև կառավարության վերջին նիստի ժամանակ ասֆալտապատման թեմայի հետ կապված քննարկումը, որին հատկացվեց մոտ 30 րոպե ժամանակ։ Փաշինյանը և կառավարության մյուս պատասխանատուները ինքնամոռաց փորձում էին հանրությանը համոզել, թե ինչ գերկարևոր ու շրջադարձային քաղաքականություն են իրականացնում։ Ի դեպ, կառավարության մեր աղբյուրը փոխանցում է նաև, որ կոմիտեների նիստերը ևս անցնում են բավական «անհամ», «ոտի վրա», քանի որ նախարարները գրեթե չեն ներկայանում կոմիտեներին, հիմնականում փոխնախարարներն են մասնակցում, իսկ բուն ընթացքը ավելի շատ տեխնիկական բնույթ է կրում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)