Թուրքերը բնակարան են վարձել Երրորդ մասում. ժողովուրդը դժգոհ է
Երրորդ մասի շենքերից մեկի բնակիչներն առավոտից իջել են բակ ու պահանջում են իրենց շենքից վռնդել բնակարանի թուրք վարձակալներին։ Սկզբում կարծեցի, թե վատ պահվածքի կամ քաղաքական հայացքների համար են հարևանին թուրք որակումը տվել, բայց ոչ...
Պարզվում է, ոմն շամշադինեցի տանտեր օրեր առաջ բնակարանից հանել է իր տնվորներին և տունն ավելի թանկ գնով վարձով տվել Թուրքիայի 2 քաղաքացու։
Բնակիչները սկզբում կարծել են, թե իրանցիներ են ու հարցրել, թե ինչով են այստեղ զբաղվում։ Հարցին, թե որտեղից եք, եկվորներն ասել են` turkish ու հասկացրել, որ պետությունը տեղյակ է, որ իբր իրենց բիզնես ծրագրով են էստեղ։ Թե որքանով է բնակիչների պատմածն արժանահավատ, չգիտեմ, բայց, որ մարդիկ իսկապես անհանգստացել էին ու զայրացել, ակնհայտ էր։ Տարիքով մի տղամարդ էլ դժգոհող կանանց հեգնեց` ասելով, թե բա էն ժամանակին ղարաբաղցիքին էիք ասում թուրք, մինչդեռ էդ մարդիկ հերոսներ են տվել, Սարդարապատից մինչեւ Արցախյան ազատամարտ կռվել թուրքի դեմ, հիմա տեսաք, թե իսկական թուրքը ով ա, ու որ Ալիևի ասածն իրականություն ա դառնում, շուտով «Էրիվան» են հասնելու թուրքերը...
Ես, իհարկե հանգստացրի կանանց` ասելով, որ մեկ-երկու թուրքը չեն կարող փոխել Երրորդ-մասի կամ Երեւանի էթնիկ կազմը, հորդորեցի` ամեն դեպքում վստահ լինել, որ տնվորներն իսկապես թուրքեր են, նոր աղմուկ բարձրացնել... Բայց բնակիչները շատ վստահ էին իրենց պարզածի ճշմարտացիության վրա և պատրաստ էին սպասել այնքան, մինչեւ թուրքերն իջնեն բակ և նրանց «ծեփեն ասֆալտին»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)