Ի՞նչ է անում պաշտոնը մարդու հետ
«Փաստ» օրաթերթը գրում է․ Պատասխանելով լրատվամիջոցներից մեկի լրագրողի հարցին՝ Մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանն ասել է, թե չի կարող գնահատական տալ, թե պրոդյուսեր Արմեն Գրիգորյանն ում մեղավորությամբ մահացավ դատարանի դահլիճում: Ինչ վերաբերում է քրեական գործին ու կալանավորմանը, Ղազարյանը նորից ասել է. «Ես չեմ կարող իրավական գնահատականներ տալ»:
Կարեն Ղազարյանը Արմեն Գրիգորյանի ընկերն է, ինչպես ինքն է ասում, «շատ երկար տարիների մտերիմ ընկերը»: Սակայն, ինչպես երևում է, պաշտոնն ու իշխանությունների հետ մտերմությունն ավելի թանկ է, քան ընկերությունը, քան մարդկայինը: Ղազարյանն ասում է, թե չի ցանկանում քաղաքականացնել, սակայն ուզի, թե ոչ, Գրիգորյանի մահն ինքնին քաղաքական պատճառներ ունի, քաղաքական պատճառներ ունեն նաև իր «ցրողական» պատասխանները, քանի որ ակտիվորեն համագործակցում է ՔՊ-ի հետ, ավելին՝ ընկերոջ մահվանը հաջորդող րոպեներին իր էջում իշխանահաճո «պոստ» է անում:
Քաղաքական պատճառներ ունի նաև այն, որ նույն Կարեն Ղազարյանը կամ ՈւՀԱ-ի՝ Արմեն Գրիգորյանի շատ թիմակից-ընկերներ ծպտուն անգամ չհանեցին նրան կալանավորելիս: Կարևորը, որ Կարեն Ղազարյանը առիթը բաց չի թողնում իշխանություններին «լսեցնել», թե ինքը Արմենի «որոշակի դիրքորոշումների հետ՝ քաղաքական առումով, հստակ համաձայն չի եղել»: Բա, պաշտոնն այդպիսի բան է...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)