ԱԺ խորհուրդը ընդդիմադիրներին մանդատից զրկելու հարցով ՍԴ չի դիմի
Ազգային ժողովի խորհուրդն այսօր՝ հուլիսի 14-ին, արտահերթ նիստում որոշեց ընդդիմադիր 33 պատգամավորներին մանդատից հարցով Սահմանադրական դատարան չդիմել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։
«Այս նստաշրջանում ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցը փակված է։
Այս նստաշրջան բացակայությունների հարցով ՍԴ չենք դիմի։ Երկար քննարկումների արդյունքում հանգեցինք այդ որոշմանը»,- նշեց Հակոբյանը։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ԱԺ նիստից հետո լրագրողների հետ զրույցում պարզաբանել է, թե ինչու չեն դիմելու ՍԴ։
«Նախ՝ արձանագրենք, որ վերջերս մի քանի ընդդիմադիր պատգամավորների՝ ԱԺ-ում զբաղեցրած պաշտոններից հեռացնելով՝ ԱԺ որոշ հանձնաժողովների և ընդհանրապես ԱԺ աշխատանքների կազմակերպման առաջացած խնդիրը կարելի է համարել լուծված։ Երկրորդը՝ մեր քաղաքական հավատամքի մեջ է մտնում նաև հարգանքը՝ առ ժողովրդի տված քվեն։ Մենք հարգում ենք ժողովրդի բոլոր ներկայացուցիչների տված քվեն և կարծում ենք, որ ընդդիմության այս պահելաձևը, վարվելակերպը առաջին հերթին հենց ընտրողների համար պետք է խնդիր լինի և կարծում եմ, մեր ժողովրդի այն հատվածը, որը քվե է տվել իրենց, համապատասխան հետևություններ կանի հաջորդ ընտրությունների ընթացքում»,- ասել է Ռուբինյանը։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան