Այսուհետ տեսանկարահանող սարքերով քաղաքացիներին կտուգանի պետական կառույցը
Կառավարությունը հուլիի 14-ի նիստում Հայաստանում «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին որոշում կայացրեց:
ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանն ասաց, թե կազմակերպությունը տեխնիկական
միջոցների օգտագործմամբ օժանդակելու է հանցագործությունների և վարչական
իրավախախտումների հայտանբերմանը, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի վարչական իրավախախտումների գործերով վարույթի նախապատրաստական աշխատանքների իրականացնմանը, իսկ այլ դեպքերում՝ լիազոր մարմնի պահանջով տեսալուսանկարահանող համակարգերով հավաքված տեղեկություններ տրամադրելու միջոցով օժանդակելու է վարույթին։
Ընդ որում, հայտնաբերված վարչական իրավախախտումներով գանձված տուգանքները օրենքով սահմանված կարգով մուտքագրվելու են պետական բյուջե։
Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե այն գործառույթը, որն իրականանցում էր «Սեքյուրիթի դրիմ»-ը, հիմա վերցնում են ու իրականացնում են ՊՈԱԿ-ի միջոցով:
«Ինչու ավելի շուտ չէինք կայացնում այս որոշումը, որովհետև գործառույթը բավականին բարդ է ու մեր հիմնական խնդիրներ էր՝ արդյոք կկարողանանք պետական տանիքի ներքո այդ գործառույթն իրականացնել, բավականին երկար ժամանակ աշխատանքներ են արվել, ու մենք հիմա համոզված ենք, որ այդ գործառույթները պատշաճ ձևով կիրականացվեն»,- նշեց նա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)