Ապիկար կառավարման արդյունքում ՀՀ-ում ահռելի չափերի է հասել թմրանյութերի շրջանառությունը. Արթուր Թովմասյան
Արթուր Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Նիկոլ աղետաբեր...
Որպեսզի պատկերացնեք, թե ինչ վիճակում է հայտնվել ՀՀ երիտասարդությունը այսօր ասեմ, որ 2022-ի թվականի առաջին կիսամյակում (հունվար-հունիս) ինքնասպանության միջոցով կյանքից հեռացել է 94 մարդ, որոնց մեծ մասը 25-35 տարեկան երիտասարդներ են, սա աղետ է մեր Ազգի համար: Այս ամենի մեղավորությունը նախ և առաջ ՀՀ իշխանություններինն է, երկրորդը՝ հասարակությանը և երրորդը՝ ծնողներինը. բացատրեմ ըստ հերթականության.
իշխանությունների ապիկար աշխատանքի և ոլորտային թույլ կառավարման պատճառով (ԿԳՄՍ և ՈՍ) ՀՀ-ում ահռելի չափերի է հասել թմրանյութերի շրջանառությունը՝ տարբեր տելեգրամ ալիքների միջոցով:
1.1 երիտասարդների զբաղվածության բացակայությունը և խաղադրույքների խրախուսումը բերել է նրան, որ վերջիններիս միջոցով փող վաստակելը դարձել է համատարած, որն էլ իր հերթին երիտասարդներին դարձրել է խաղամոլ:
հասարակության մեղավորությունը նրանում է, որ չի դատապարտում ՀՀ իշխանությանը, Հայաստանում բարձիթողի վիճակի և տիրող բառդակի համար:
ծնողներին մեղադրելը շատ դժվար է, որովհետև նրանք առավոտից երեկո իրենց արդար քրտինքով և տանջանքով հանապազօրյա հացն են վաստակում և կենցաղային հոգսերով տարված՝ դժվարանում են հսկել երեխայի անցուդարձը, թե նա առօրյայում ում հետ է շփվում և այլն: Հարգելի ծնողնե՛ր, տատիկներ ու պապիկներ, հարգելով ձեզ և ձեր քրտնաջան աշխատանքը, խնդրում եմ ձեզ ավելի շատ ուշադրություն դարձնել երեխաներին, նրանք դրա կարիքը շատ ունեն:
Հ.Գ. «Մայրերի ափի մէջ պիտի փնտռել ազգերի ճակատագիրը»: ՆԺԴԵՀ»


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)