ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը հրավիրվել է հարցաքննության՝ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրության գործով
ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը վկայի կարգավիճակով հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության՝ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրության հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում: Այս մասին հաղորդել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադեւոսյանը։
Հայտնի է, որ Ստեփան Միքայելյանը ներկա է եղել ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն
Վարդազարյանի եւ նախկին անդամ Գագիկ Ջհանգիրյանի հանդիպմանը, որի
ձայնագրությունը հրապարակվել է։
Քննչական կոմիտեի քարտուղարը տեղեկություն չհայտնեց՝ արդյո՞ք հարցաքննվել է Գագիկ Ջհանգիրյանը, թե՝ ոչ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հարցաքննվել է նաեւ Ռուբեն Վարդազարյանը։ Նա
հրաժարվել է քննիչին ներկայացնել ձայնագրության ամբողջական տարբերակը։
Հիշեցնենք, որ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը հունիսի 20-ին՝
լրագրողների հետ հանդիպմանը, աղմկահարույց ձայնագրություն էր հրապարակել իր, ԲԴԽ արդեն նախկին ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը եւ
փաստաբան, ԲԴԽ դատավոր Ստեփան Միքայելյանի՝ 2021 թվականի փետրվարի 20-ին
տեղի ունեցած զրույցից։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)