Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի COP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահները Համայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունից Այս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի է Մինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլին Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվի Շատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. Փաշինյան Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Որոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասին

Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)Սա այն խաղն է, որը կորոշի մեզ համար գուցե և 1-ին տեղի ճակատագիրըՄայրաքաղաքում աշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-իցՆոր Զովքի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԽորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթըԷջմիածին-Երևան ավտոբուսների վերջնակետը Երևանում մնում է Կիլիկիա ավտոկայանըԱնահիտ Ավանեսյանը ԱՆ խորհրդատուների հետ քննարկել է բուժաշխատողների անհատական լիցենզավորման գործընթացըՀայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին կարող է սահմանափակվելԱբովյանի պետական էներգետիկական քոլեջը՝ նոր հնարավորություններով. ստորագրվել է հուշագիր ՀԷՑ-ի հետԱրհեստական բանականության օրեր 2026
Հայաստան

Նիկոլը պետք է անվերադարձ հրաժարական տա վարչապետի պաշտոնից. Արտակ Զաքարյան

Նիկոլը պետք է անվերադարձ հրաժարական տա վարչապետի պաշտոնից: Դա
հնարավորությունն կստեղծի ժամանակավոր կառավարության միջոցով իրականացնել
հասարակության ժողովրդավարական համախմբում` դրանից հետո նոր խորհրդարանական ընտրությունների գնալու պայմանով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

«Վերջերս շատ է խոսվում քաղաքական ճգնաժամի մասին և դա արդարացված է:
Նիկոլը հույս ուներ, որ 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունները կլուծեն դեռևս 2020թ. նոյեմբերի 9-ից հետո ստեղծված քաղաքական ճգնաժամը, բայց այն շատ կարճ կյանք ունեցավ, որովհետև Նիկոլի իշխանությունն իր տեսակով ընդունակ չէ ժողովրդավարական համախմբման և քաղաքական համագործակցության: Բացի այն, որ մեր երկրում դժվար է հանդուրժել կապիտուլյացված ու անգործունակ իշխանությանը, կա նաև իշխանության անբարո ու անվստահելի լինելու հանգամանքը: 

Որքան էլ, որ հասարակության մի մասն աչք փակի Արցախի և ազգային համընդհանուր անվտանգության հարցի վրա, միևնույն է այն միշտ լինելու է որոշիչ` քանի դեռ լուծված չէ: Իսկ դա Նիկոլի իշխանության ամենաթույլ, ամենախոցելի և ակհնայտորեն ձախողված կողմն է:
 
2022թ. ապրիլ ամսից խորհրդարանական ընդդիմությունը քաղաքական բոյկոտի
ենթարկեց ՀՀ ում միակ առաջնային մանդատ ունեցող ընտրովի մարմնում (ԱԺ)
աշխատանքները և դրանով Հայաստանում քաղաքական ճգնաժամը դարձավ առավել քան ցայտուն:

Ցանկացած գնով ժողովրդավար երևալու Նիկոլի ջանքերը ոչ մի արդյունք չեն տալիս: Նրան նույնիսկ չեն փրկում Հայաստանում առաքելություն իրականացնող արևմտյան դեսպանների ու գրանտային կառույցների «գովերգումները»: Քաղաքական ճգնաժամը քողարկելու հարցում, Նիկոլին չի փրկում նաև ռուսական` առայժմ բարեհաճ վերաբերմունքը: Պրակտիկորեն օգուտ չեն տալիս նաև արտախորհրդարանական վեց «կուսակցությունների» ֆորմալ ձևաչափը, որը Նիկոլը ստեղծել է ժողովրդավար երևալու համար, սակայն բոլորն են հասկանում, որ այն զուտ թոզ փչոցի է: 

Սա նշանակում է, որ երկրում չի գործում ժողովրդավարության համար օդ ու ջրի պես անհրաժեշտ զսպումների և հակակշռումների մեխանիզմը: Միայն այդպես կարող է երկիրը զարգանալ իսկ հասարակությունը` համախմբվել: Հետևաբար, պատահական չէ, որ այս իրավիճակում Նիկոլն այլընտրանք չունի քան ուժային և դատական կառույցների վրա հենվելով` աստիճանաբար վերածվել բռնապետի:

Ուժայիններին (Ոստիկանություն, ԱԱԾ, ՀՔԾ, ՔԿ, դատախազություն, դատավորներ) առայժմ ձեռնտու է Նիկոլին բռնապետ դարձնելը: Չէ՞, որ նրանք չեն կրում քաղաքական պատասխանատվություն Արցախի կորստի և պետության հիմքերի թուլացման համար: Նրանք միշտ ունեն ալիբի («հրաման էինք կատարում») և պատրաստ են ծառայելու ցանկացած նոր իշխանության: 

Սակայն հարցն այն է, որ «ժողովրդավար» Նիկոլից բռնապետ Նիկոլ կերտող ուժայիններն ի վիճակի չեն վերացնել քաղաքական ճգնաժամը: Ընդհակառակը` նրանք օգնում են քաղաքական ճգնաժամը խորացնելուն: Հատկապես, որ փողոցային պայքարի դուրս եկած ընդդիմադիրներն առանձնապես չեն կաշկանդվում ուժայինների ակտիվ խոչընդոտումներից ու բռնաճնշումներից:

Ակնհայտ է, որ Նիկոլը արտաքին ուժային կենտրոններին ռեգիոնալ նշանակության կարևոր խոստումներ է տվել և պետք է ինչ-որ կերպ կատարի դրանք:
Դրա համար նրան անհրաժեշտ է ներքաղաքական բնականոն զարգացումներ և լիարժեք
գործող խորհրդարան: Պատահական չէ, որ թուրք-ադրբեջանական տանդեմը քննադատում է ընդդիմությանը, իսկ արևմտյան կառույցները շարունակ
համագործակցության ու կայունության կոչեր են անում:

Ո՞րն է Հայաստանում քաղաքական ճգնաժամի լուծումը:

1. Նիկոլը պետք է անվերադարձ հրաժարական տա վարչապետի պաշտոնից: Դա
հնարավորությունն կստեղծի ժամանակավոր կառավարության միջոցով իրականացնել
հասարակության ժողովրդավարական համախմբում` դրանից հետո նոր խորհրդարանական ընտրությունների գնալու պայմանով: Սա այս պահին քիչ հավանական է, որովհետև Նիկոլի համար դեռևս մշուշոտ է մնում իշխանությունից դուրս գտնվելու իր ճակատագիրը: Նա լավ է հասկանում, որ քաղաքական պատասխանատվությունից խուսափելու հնարավորություն չունի: Իսկ նորից փորձել 2021թ. նման արտախորհրդարանական ընտրություններով վերարտադրվելն ավելի է խորացնելու քաղաքական ճգնաժամն ու երկիրը հայտնվելու է անվերջանալի ցնցումների մեջ: 

2. Փորձի համոզել (խնդրել) ընդդիմադիր խմբակցություններին վերադառնալ
խորհրդարան, ֆորմալ առումով ցուցադրելով ներքաղաքական բնականոն զարգացումներ` փոխելով քաղաքական պայքարի ձևերն ու օրակարգերը: Սա ևս
անհավանական է, քանի որ ընդդիմադիր խմբակցություններն ունեն արտաքին
քաղաքական ինքնուրույնություն և կարողանում են առաջնորդվել սեփական քաղաքական օրակարգով: Որքան էլ որ ցանկալի է իր համար, բայց Նիկոլը շանս
չունի խորհրդարան վերադարձնել ընդդիմությանը և նրանց մասնակից դարձնել իր
քաղաքական դավադիր օրակարգերին:

3. Աշնանը սպասվող ՏԻՄ ընտրություններով փորձի ներգրավվել ընդդիմությանը
նախընտրական լոկալ արշավներին և թուլացնի փողոցային պայքարի ազդեցությունը
քաղաքական մյուս գործընթացների վրա: Սակայն սա կարող է միայն ժամանակավոր
«լուծում» լինել: Չի բացառվում, որ ՏԻՄ ընտրությունները ևս խթան հանդիսանան
հասարակության ընդդիմադիր տրամադրությունների սրմանը:

Հետևաբար, քաղաքական ճգնաժամը Հայաստանում շարունակվելու է Նիկոլի հետ
միասին (քանի դեռ նա զբաղեցնում է վարչապետի պաշտոնը): Բռնապետի վերածված
Նիկոլը կարծես թե շանսեր չունի և´ իշխանություն պահելու, և´ ժողովրդավար լինելու համար: Էլ չեմ ասում օրարներին տրված խոստումները կատարելու մասին:
Հատկապես, որ դրսում լավ հասկանում են, որ ապազգային կամ հակաարցախյան որևէ նոր փաստաթուղթ կարող է չեղարկվել հաջորդ իշխանությունների կողմից` անկատար թողնելով թուրք-ադրբեջանական տանդեմի գլոբալ ծրագրերը»,- գրել է նա: