Փրկարարները Սևանա լճից դուրս են բերել ՌԴ քաղաքացիներին
ՌԴ քաղաքացիները Սևանա լիճ են մտել հեծանվանավակով և չեն կարողացել մոտենալ ափին․ նրանց օգնել են ջրափրկարարները։ Տեղեկությունը հաղորդել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Ըստ հաղորդագրության՝ Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը ժամը 16։32-ին տեղեկություն է ստացել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափից մոտ 3 կմ հեռավորության վրա նկատվել են հեծանվանավակով քաղաքացիներ, որոնք չեն կարողանում մոտենալ ափին։
Հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները Սևանի թերակղզու հարավային ափ են դուրս բերել քաղաքացիներին (ՌԴ քաղաքացիներ Ա․ Գ․՝ ծնված 2002 թ․, Դ․ Մ․՝ ծնված 1994 թ․, Մ․ Յ․՝ ծնված 1995 թ․, Ռ․ Կ․՝ ծնված 1995 թ․, Ա․ Կ․՝ ծնված 1999 թ․) և հեծանվանավակը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)