Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի COP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահները Համայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունից Այս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի է Մինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլին Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվի Շատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. Փաշինյան Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Որոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասին

Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)Սա այն խաղն է, որը կորոշի մեզ համար գուցե և 1-ին տեղի ճակատագիրըՄայրաքաղաքում աշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-իցՆոր Զովքի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԽորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթըԷջմիածին-Երևան ավտոբուսների վերջնակետը Երևանում մնում է Կիլիկիա ավտոկայանըԱնահիտ Ավանեսյանը ԱՆ խորհրդատուների հետ քննարկել է բուժաշխատողների անհատական լիցենզավորման գործընթացըՀայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին կարող է սահմանափակվելԱբովյանի պետական էներգետիկական քոլեջը՝ նոր հնարավորություններով. ստորագրվել է հուշագիր ՀԷՑ-ի հետԱրհեստական բանականության օրեր 2026
Հայաստան

Երևանի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ ներիշխանական թևերը միմյանց դեմ են աշխատում․ «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ն գրում է. ««Երևանի ավագանու արտահերթ ընտրություն» կոչվող օպերացիան ձախողվեց՝ միաժամանակ պարզորոշ ուրվագծելով, թե ինչ օլիգարխիկ կրքեր են բորբոքվելու՝ այսօրվանից արդեն Երևանի քաղաքապետի ընտրության
լեգիտիմությունը գրելով սառույցին:

Ինչպես արդեն մամուլում գրվել է արտահերթ ընտրություններում իշխանության
թեկնածուն լինելու էր նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որին անցկացնելու համար իշխանությունները նպատակադրվել էին դիմել նախկին ու ներկա օլիգարխների, հեղինակությունների վրա։ Մեր տեղեկություններով՝ որոշակի համաձայնություն էր ձեռք բերվել նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ, որ ստվերային կաջակցի Ավինյանին՝ ապահովելով ձայներ։ Բացի այդ՝ խաղի մեջ էր մտնելու նաև Սամվել Ալեքսանյանը, նույն ինքը՝ «Լֆիկ Սամոն», որը համաձայնել էր ձևավորել Դաշինք և մասնակցել ավագանու ընտրություններին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ Արտակ Ալեքսանյանի դեմքով։ Բնականաբար ընտրական գործընթացներից անմասն չէր մնալու նաև իշխանական օլիգարխ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։ Ի դեպ, այս տեղեկություններն առ այս պահը չեն հերքվել։

Սակայն, իրականացված ներքին սոցհարցումները փաստել են, որ անգամ նման սխեմաների գործարկման դեպքում շատ դժվար է լինելու ապահովել 50+1 տոկոս ձայն՝ Ավինյանին քաղաքապետ նշանակելու համար, քանի որ մայրաքաղաքում իշխանությունների վարկանիշը ցածր է, Սամվել Ալեքսանյանի ազդեցությունն էլ՝ նվազել։

Այս սոցհարցումներով քպականները համոզել են Փաշինյանին հրաժարվել Երևանի
ավագանու արտահերթ ընտրություններից՝ մտահոգություն ունենալով, որ դա կլինի իշխանությունը կորցնելու առաջին քայլը։ Ընդ որում, հետաձգման գործում առանձնապես նախանձախնդիր է եղել իշխանության՝ Գռզոյի թևը, որի ակտիվ ներկայացուցիչներից է Ալեն Սիմոնյանը։

Այդպես էլ պիտի լիներ, քանի որ մայրաքաղաքային ընտրություններին թևերը քշտած սպասում է հհշափաշինյանական թիվ մեկ օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը:Վերջինս, ըստ մամուլի հրապարակումների, եթե ավելի վաղ քաղաքապետարանն ուզում էր նվաճել Ալեն Սիմոնյանի կերպարով,ապա հիմա, անձամբ իր թեկնածությունն է առաջարկում: Ի վերջո, ով-ով նա հստակ գիտի՝ Երևանում հաղթելը նշանակում է իրենց իշխանությունը ձգել ու ձգել...

Խոշոր հաշվով, այսօր իշխանության տարբեր թևերի թելերը հենց Սուքիասյանն է ձգում. նախագահ ունենք՝ նրա աշխատակիցն է եղել, ԱԺ նախագահ ունենք՝ նրա փիառչիկն ու աշխատողը, վերջապես, դատական համակարգն՝ Ջհանգիրյանի տեսքով գրպանում էր, բայց իրադարձություններն այլ զարգացում ունեցան ու թիվ մեկ ընտրակեղծարար Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական տվեց՝ էապես թուլացնելով նաև Սուքիասյանի ազդեցության ոլորտը։ Բայց Երևանի ավագանու ընտրությամբ նոր դաշտ է բացվում...

Ինչ վերաբերվում է Երևանի ավագանու ՔՊ պաշտոնական թեկնածու Ավինյանին, ապա տպավորություն է, թե Ջհանգիրյանի «կուտ տալու» պրյոմը այստեղ էլ գործել է. մի կողմից՝ մեկին կուտ են տալիս՝ պաշտոնական թեկնածու հայտարարում, մյուս կողմից՝ Փաշինյան պլյուս օլիգարխներ պայմանավորվածությունն իր հաշվարկներով ու մոնիտորինգով պարզում է, որ Ավինյանը Երևանում չի ձգի, եթե անգամ Սամվել Ալեքսանյանը օգնության դաշինք ձևավորի... Այսինքն, մնում է Խաչատուր Սուքիասյա՞նը: Մի խոսքով, Երևանը գայլի ախորժակով օլիգարխների ճիրաններում կարող է հայտնվել...

Ամենավատ երազում անգամ նման սցենար անհնար է պատկերացնել, բայց քանի դեռ նիկոլաթիվն է, «գորշ գայլեր»-ն էլ են պատկերացնելի...»։