Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի COP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահները Համայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունից Այս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի է Մինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլին Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվի Շատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. Փաշինյան Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Որոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասին

Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)Սա այն խաղն է, որը կորոշի մեզ համար գուցե և 1-ին տեղի ճակատագիրըՄայրաքաղաքում աշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-իցՆոր Զովքի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԽորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթըԷջմիածին-Երևան ավտոբուսների վերջնակետը Երևանում մնում է Կիլիկիա ավտոկայանըԱնահիտ Ավանեսյանը ԱՆ խորհրդատուների հետ քննարկել է բուժաշխատողների անհատական լիցենզավորման գործընթացըՀայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին կարող է սահմանափակվելԱբովյանի պետական էներգետիկական քոլեջը՝ նոր հնարավորություններով. ստորագրվել է հուշագիր ՀԷՑ-ի հետԱրհեստական բանականության օրեր 2026
Մամուլ

Պարեկները երեխայի աչքի առաջ հարվածել են դատախազին, տարել բաժին, ծեծել՝ վնասելով քիթը

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ իշխանական կայքերը հայտնեցին, որ պարեկային ծառայության ոստիկանները կանգնեցրել են ԱԺ նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի եղբոր՝ դատախազ Էդգար Պետրոսյանի մեքենան, եւ պարզվել է, որ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Է. Պետրոսյանը մեքենան վարել է ոչ սթափ կամ, ինչպես իշխանական կայքերն էին գրել, հարբած վիճակում։ Էդգար Պետրոսյանը, ըստ լուրերի, չի ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, դիմադրել է նրանց, ինչից հետո պարեկային ծառայության աշխատակիցները ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել դատախազի նկատմամբ ու նրան ուժով բերման ենթարկել։ Դատախազը ձերբակալվել է։

Սակայն որոշ ժամանակ անց դատախազ Պետրոսյանը դատախազության ջանքերով ազատ է արձակվել, քանի որ դատախազությունը համարել է, որ Պետրոսյանի ձերբակալումը եղել է ոչ իրավաչափ։

Եվ սա դուր չի եկել պարեկների «կնքահայր» Դանիել Իոաննիսյանին, որը, թվում է, ոչ մի կարգավիճակ չունի այս հարցում, շահագրգիռ կողմ չէ, պաշտոնյա չէ, պարեկային ծառայության աշխատող չէ, սակայն պարեկային ծառայության հետ կապված ցանկացած միջադեպի պարտադիր արձագանքում է ու ծանր է տանում, երբ պարեկների «խաթրին» դիպչում են։

«Այս պատմության էպիկ մասն այն է, որ մեկ այլ դատախազի որոշմամբ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրած դատախազ Էդգար Պետրոսյանն ազատ է արձակվել, իսկ նրա ձերբակալումը՝ որակվել «ապօրինի»: Այսպիսով, Հայաստանում կա պարեկային ծառայություն, որի համար մեկ է, թե խմած վարորդն ով է, բայց չկա դատախազություն, որը զերծ է ԽԾԲ-ական ավանդույթների պաշտպանությունից»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Իոաննիսյանն ու հիշեցրել, որ Էդգար Պետրոսյանն ԱԺ նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի եղբայրն է։

Գեւորգ Պետրոսյանն էլ, հիշեցնենք, ամեն օր իր ձեւերով հիշում ու հիշատակում է Նիկոլ Փաշինյանին, ուստի իշխանական քարոզչամիջոցների կողմից նրա դատախազ եղբորը թիրախավորելը միանգամայն տրամաբանական է։ Կարճ ժամանակ անց Իոաննիսյանի գրառմանը հետեւեց դատախազության արձագանքը։ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում նախ նկատել էր, որ Իոաննիսյանը ո՛չ այդ դեպքի ականատեսն ու վկան է, ո՛չ տիրապետում է կամ կարող էր տիրապետել վարույթի նյութերին, ո՛չ էլ առհասարակ որեւէ առնչություն կարող է ունենալ տեղի ունեցածի հետ, սակայն նման անպատասխանատու «փաստագրումներ» է անում։ Ապա ավելացրել․ «Քննությանը չխոչընդոտող որոշակի փուլում դատախազությունը կհրապարակի դեպքի տեսանյութը, եւ շատ հնարավոր է՝ պարոն Իոաննիսյանը զղջա իր ներկայիս մերկապարանոց հայտարարությունների համար՝ ստիպված լինելով տեսագրության մեջ մատնացույց անել պարեկին եւ դատախազին վերագրվող իբրեւ թե արարքները, նաեւ գուցե ապատեղեկատվություն տարածելու համար խիստ անհարմար դրության մեջ դնի իրեն նման տեղեկատվություն տվողներին»։

Նկատենք, որ դատախազությունից չեն հերքել, որ դատախազ Պետրոսյանը եղել է ալկոհոլ օգտագործած կամ ոչ սթափ վիճակում։ Ասում են՝ քննություն է ընթանում, որի ընթացքում կպարզեն բոլոր հանգամանքները։ Իսկ ինչպե՞ս է տեղի ունեցել դեպքը։ Մեզ որոշ մանրամասներ պատմեցին դատախազ-պարեկներ «շփումից»։ Ասացին՝ դեպքը եղել է գիշերվա երկուսի կողմերը, ԱվանԱռինջի տարածքում։ Դատախազ Պետրոսյանն իսկապես գինովցած է եղել եւ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում: Ասացին՝ խնջույքից տուն վերադառնալիս է եղել․ ընկերոջ երեխայի կնունքին է մասնակցելիս եղել։

Խնջույքից դուրս գալուց հետո իրեն լավ չի զգացել, երբ հասել է Ավան, կանգնել է «Երեւան սիթի» սուպերմարկետի մոտ, որ մտնի՝ խմելու բան առնի։ Դուրս է եկել, նստել մեքենան ու թույլ է տվել երթեւեկության կանոնների խախտում․ ասացին՝ հոծ գիծ խախտելով է շրջադարձ կատարել կամ նման մի բան։ Պարեկները դա նկատել են եւ հրահանգել, որ կանգնեցնի մեքենան։ Էդգար Պետրոսյանն ասել է՝ ինձ լավ չեմ զգում՝ առաջարկելով գալ իրենց տան մոտ, ու շարունակել է վարել մեքենան։ Ոստիկանները հետապնդել են նրան մինչեւ նրա տուն, որը գտնվում է Ավան-Առինջ թաղամասում։

Այստեղ արդեն, երբ կանգնել են, սկսվել է քաշքշուկ, վիճաբանություն ոստիկանների եւ դատախազի միջեւ։ Մեզ ասացին՝ պարեկները բռնի ուժ են կիրառել դատախազի նկատմամբ, հարվածներ հասցրել նրան, արցունքաբեր գազ կիրառել, ապա ուժով նստեցրել ոստիկանական մեքենան, որ տանեն բաժին։ Այդ ամենը տեղի է ունեցել Պետրոսյանի ընտանիքի անդամների, այդ թվում՝ երեխայի աչքի առաջ։

Ճանապարհին կապ են տվել, եւ պաշտպանության նախարարության մոտ նրանց են միացել նաեւ պարեկային ծառայության այլ ոստիկաններ, որոնք, միանալով դատախազին ճնշելու գործընթացին, հենց մեքենայի մեջ հարվածել են նրան, ծեծել՝ վնասելով, գուցե նաեւ կոտրելով Էդգար Պետրոսյանի քիթը։ Երբ տարել են բաժին, այնտեղ եւս ոստիկանների կողմից դատախազի նկատմամբ բռնություն է կիրառվել։

Այսինքն՝ թե՛ իր տան մոտ, թե՛ մեքենայի մեջ եւ թե՛ բաժնում նրան ծեծել են՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որոնք կապտուկների տեսքով երեւում են նրա մարմնի տարբեր հատվածներին։ Մեզ ասացին, որ սրա վերաբերյալ կան նաեւ տեսագրություններ, եւ անհրաժեշտության դեպքում դրանք կարող են հրապարակվել։ Ձերբակալումից հետո երկուստեք իրար դեմ ցուցմունք են տվել, այսինքն՝ պարեկները դատախազի դեմ են բողոք գրել, որ դիմադրել է, չի ենթարկվել իրենց օրինական պահանջին, դատախազը՝ պարեկների դեմ, որ իր նկատմամբ օրենքի խախտում են թույլ տվել, բռնություն կիրառել, որի ապացույցներն առկա են իր մարմնի վրա։

Ուստի դեռ հարց է՝ այս իրավիճակում ով ավելի մեղավոր դուրս կգա եւ ով կձերբակալվի ու պատասխանատվության կենթարկվի։ Դատախազությունից չնայած չեն հերքում արարքը եւ չեն էլ արդարացնում իրենց աշխատակցի՝ ոչ սթափ վիճակում մեքենա վարելը, բայց պաշտպանում են նրան՝ համարելով, որ պարեկները ոչ իրավաչափ են գործել այդ իրավիճակում։ Ոչ սթափ վիճակում մեքենա վարելը, իհարկե, օրենքի խախտում է, եւ դա չի կարելի արդարացնել, սակայն հիշեցնենք, որ մենք գրել էինք, թե ինչպես է նույն պարեկային ոստիկանության ղեկավար Արթուր Ումրշատյանը 2021 թ․ նոյեմբերի 21-ին ոչ սթափ վիճակում իր վարած Toyota Corolla ավտոմեքենայով Արտաշատ-Վերին Արտաշատ ճանապարհին վթարի ենթարկվել՝ դուրս եկել երթեւեկելի գոտուց ու կողաշրջվել։

Ումրշատյանի հետ մեքենայում եղել էր նաեւ նրա կինը, որը վթարի հետեւանքով տեղափոխվել էր հիվանդանոց, բարեբախտաբար՝ լուրջ վնասվածք չէր ստացել։ Ումրշատյանը մեզ հետ զրույցում չէր հերքել վթարի փաստը։ Բայց ոստիկանությունն այս դեպքը ծածկադմփոց արեց, Դանիել Իոաննիսյանն էլ որեւէ կերպ չանդրադարձավ սրան։ Իսկ ընդդիմադիր քաղաքական գործչի եղբոր դեպքին այսպիսի մեծ հնչեղություն տվեցին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում