Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր․ կոչ եմ անում հրավիրել արտահերթ, շտապ նիստ
«Այլընտրանք» ՀԿ ղեկավար Նարեկ Մանթաշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․
«Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր: Թև Նարեկ Մանթաշյանը չի ցանկանում, որպեսզի պաշտպանական կողմը հրապարակային խոսի իր առողջական խնդիրների մասին, բայց դա դատավոր Կարեն Ֆարխոյանը ընկալել է որպես անգործության հիմք: 10 օրից ավել է ներկայացրել եմ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու և շտապ արտահերթ նիստ նշանակելու միջնորդութուն որը դատավորի կողմից անտեսվել է, իսկ դատարանից ամեն օր ասում են, որ նոր են ստացել միջնորդությունը:
Ակնհայտ է, որ Նարեկ Մանթաշյանի հետապնդումը քաղաքական բնույթ ունի, բայց սա արդեն կյանքի և մահվան հարց է, քանի որ շաքարային դիաբետի ցուցանիշը 25-28 մմոլ/լ է, իսկ ինսուլինային կախվածությունը 80-ից ավելի:
Կոչ եմ անում դատավոր Ֆարխոյանին դուրս գալ «գործադուլից» և հրավիրել արտահերթ, շտապ նիստ և քննարկել ներկայացված միջնորդությունը»:
Հիշեցնենք, որ Նարեկ Մանթաշյանը հինգ ամիս է՝ կալանավորված է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 1 -ին եւ 2-րդ մասերով՝ այն է զանգվածային անկարգություններ կազմակերպելը եւ դրանց ժամանակ բռնություն գործադրելը ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)