Թիրախում ընդդիմադիրների «պրոֆիլներն» են
«Փաստ» օրաթերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ գործող իշխանությունները միշտ էլ երկիրը «կառավարել» են սոցցանցերի միջոցով, ուստի բնական է, որ սոցցանցերն ու մեդիահարթակը նրանց համար ունեն առանձնահատուկ նշանակություն։ Այս դաշտը քպականների համար ամեն ինչից վեր է: Հենց դրանով է պայմանավորված, որ նրանք փորձում են իրենց համար այս կենսական, կարևորագույն, աննկարագրելի կարևոր «դաշտում» հնարավոր բոլոր մեթոդներով, ինչպես իշխանական սատելիտներն են սիրում ասել, հեգեմոն դիրք ունենալ, փակուղի մտցնել ու «հաղթել» ընդդիմադիրներին և ընդդիմախոսներին։
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս հարցում իշխանությունները բավական լուրջ են տրամադրված և սոցցանցերում ակտիվ հատվածի յուրաքանչյուր գրառում անմիջապես ֆիքսում են։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, մեդիահարթակների հարցերով զբաղվող բլոկի առաջ հստակ խնդիր է դրված սոցցանցերում որոշակի բալանսավորում ապահովել։ Վիրտուալ տիրույթում կոշտ քննադատող և ակտիվ տիրաժավորվող օգտատերերի էջերը վերջին շրջանում անհասկանալի հիմնավորումներով միանգամից բլոկվում են, ի դեպ՝ բավական երկար ժամանակով։
Թերթի տեղեկություններով, միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում փորձել են «մուտք գործել» ընդդիմադիր մի շարք գործիչների համակարգիչներ։ Ավելին, փորձել են «կոտրել» նաև ընդդիմադիր դաշտում մշտապես քննադատություն իրականացնող գործիչների, այդ թվում՝ նաև պատգամավորների տելեգրամյան ու ֆեյսբուքյան պրոֆիլները: Ի դեպ, դա փորձել են անել բավական բարձր պրոֆեսիոնալությամբ, ինչը վկայում է այն մասին, որ «թեմայի մեջ» բարձրակարգ մասնագետներ են ներառված»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)