Մարզերում հանդուրժողականություն են քարոզում
«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս տեղի է ունեցել «Հայաստանի համայնքների միության ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդում եւ Հայաստանում թափանցիկ եւ մասնակցային տեղական ինքնակառավարման խթանում» թեմայով համաժողով: Քննարկմանը մասնակցել են արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը, կառավարության այլ անդամներ, խոշորացված համայնքների, վարչական շրջանների ղեկավարներ, համայնքների աշխատակազմերի քարտուղարներ:
Ներկա է եղել նաեւ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի աշխատակազմի ղեկավարը: Մեր զրուցակիցը, ով համաժողովի հրավիրյալներից էր, տեղեկացրեց, որ ելույթներից եկել են այն եզրահանգման, որ համաժողովը միտված էր սեռական ոչ ավանդական կողմնորոշում ունեցողների հանդեպ հանդուրժողականություն քարոզելուն, քանի որ «ԵՄ-ն բավականին խոշոր գումարներ է փոխանցում Հայաստանին՝ այդ մարդկանց իրավունքները պաշտպանելու համար»։
Ըստ մեր աղբյուրի՝ քանի որ գյուղերում հատուկ վերաբերմունք կա տրանսգենդերների եւ հոմոսեքսուալների նկատմամբ, այդ պատճառով ՏԻՄ-երի համար էին այդ հավաքը կազմակերպել։ Ի դեպ, համաժողովի մասին պաշտոնական լրահոսում որեւէ տեղեկատվություն չի եղել, եւ որեւէ լրատվամիջոց չի լուսաբանել այն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)