Ում եւ ինչու պարգեւատրեցին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանին շնորհեց արդարադատության գեներալ-մայորի կոչում։ Արարատի մարզում հասարակ քննիչից՝ պատգամավոր, ապա ՔԿԾ պետ դարձած Ատոմյանը, պարզվում է, պարգեւատրվել է հունիսի 12-ին Փաշինյանի՝ Արարատի մարզ կատարած այցը կազմակերպելու եւ ջերմ ընդունելություն բեմադրելու համար։ Ատոմյանը գործի է դրել պաշտոնական լծակները եւ «զոնի խարոշիների» օգնությամբ «մասովկա» է ապահովել։
Հիշենք, որ Փաշինյանին այդ այցի ժամանակ կրնկակոխ ուղեկցում էր Ատոմյանը, ով ժամանակին նույն ժրաջանությամբ ծառայում էր Ավշարի Գրիգորյաններին։ Երեկ գեներալ-մայորի կոչում ստացավ նաեւ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, որն անձամբ խրախուսում էր դիմադրության շարժման ընթացքում ոստիկանների գործադրած բռնությունները եւ սեռական հայհոյանքներ հնչեցնում ընդդիմադիրների հասցեին։
Պարգեւատրվեց նաեւ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, որը տասնյակ ընդդիմադիրների նկատմամբ քաղաքական գործեր է «կարել»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)