«Դիմադրության» շարժումը խանգարում է նիկոլին կառուցելու իր երազանքների «եղբայրական հարաբերությունները» թուրքերի հետ․ Սևակ Նազարյան
Սևակ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Փաստորեն «Դիմադրության» շարժման ստեղծած ճնշումը խանգարում է նիկոլին կառուցելու իր երազանքների «եղբայրական հարաբերությունները» թուրքերի հետ։
Ի՞նչ է սա նշանակում։
Միանշանակ է, որ եթե այդ հարաբերությունների մեջ հայկական կողմի համար բացասական ոչինչ չլիներ (ինչպես այս իշխանության շատ ներկայացուցիչներ պնդում են), ապա իշխանությունը վախ չէր ունենա այդ գործընթացը արագացնելու գործում, հետևաբար ընդդիմությունը ճիշտ է` Հայաստան-Թուրքիա հարաբերությունները այս փուլում, այս պայմաններում կարող է աղետալի հետևանքներ բերել մեր երկրի համար։
Թուրքիայի նման ակտիվությունը հարաբերությունների կարգավորման գործում հիմք է տալիս պնդում անելու, որ այս գործընթացը ամբողջապես բխում է Թուրքիայի ազգային-պետական շահերից (Թուրքիան վաղուց է ապացուցել, որ գործում է միայն այդ շահերի շրջանակում), հետևապես` բավարարում է Թուրքիայի նախապայմանները։
Սա նշանակում է, որ պաշտոնապես Հայաստանը ներկայացնողները պատրաստ են հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու հատուցումը, որպես արտաքին քաղաքականության կարևոր ուղղություն դիտարկելուց, Արցախի հարցում իջեցնելու են նշաձողը և պատրաստ են տեսնել Արցախը Ադրբեջանի կազմում, ճանաչելու են Ադրբեջանի կազմում և պատրաստ են տուրք տալով թշնամու պահանջին տրամադրել միջանցք ՀՀ ինքնիշխան տարածքով։
Ահա թե ինչ գործընթացների է խանգարում «Դիմադրության» շարժումը։
Սա ապացույց է, որ ներազգային համախմբմամբ հնարավոր է տապալել թշնամու ծրագրերի իրականացումը մեր երկրում, իսկ մեծ ճնշման պարագայում գրողի ծոցն ուղարկել և այս իշխանությանը և դրա թուրքական օրակարգը։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան