Ինչու Հայաստան չեկան ԱՄՆ կոնգրեսականները
«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի վերջին պետք է տեղի ունենար ԱՄՆ կոնգրեսականների այցը Հայաստան։ Մենք գրել էինք, որ նրանք նախատեսում էին հանդիպումներ ինչպես Ազգային ժողովի նախագահի, այնպես էլ ԱԺ երեք խմբակցությունների ղեկավարների հետ, ինչի առթիվ օրեր առաջ ԱՄՆ դեսպանի մոտ էին հյուրընկալվել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Հանդիպման հիմնական նպատակը եղել էր կոնգրեսականների հետ հանդիպումների գրաֆիկն ու ընթացակարգը քննարկելը: Ընդիմության ներկայացուցիչներն իրենց համաձայնությունն էին տվել հանդիպելու, ընդ որում` Արթուր Վանեցյանը շեշտել էր, որ այն կազմակերպվի առանձին` ՔՊ խմբակցությունից զատ:
Սակայն հունիսի 30-նն անցավ, իսկ կոնգրեսականներն այդպես էլ չժամանեցին Հայաստան: Կոնգրեսականների այցը, պարզվում է, հետաձգվել է։ ԱԺ մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրչյանը մեզ ասաց, որ պատճառը քովիդն է եղել։ Ընդ որում, սկզբում որոշված էր, որ հինգ հոգով են գալու, հետո պատվիրակության կազմն ավելացել է՝ դառնալով 17, բայց վերջում տեղեկացրել են, որ չեն կարողանում այս պահին գալ Հայաստան։
«Մեզ տեղեկացրին, որ օդանավի անձնակազմի հիվանդության պատճառով այցը հետաձգվում է։ Բայց չեն մասնավորեցրել՝ ովքեր են վարակվել քովիդով, հնարավոր է՝ նաև օդաչուն»,-ասաց ԱԺ մամուլի խոսնակը։ Նա նաև նշեց, որ հունիսի 30-ի համար կոնգրեսականները դիմել էին ԱԺ նախագահին` հանդիպման խնդրանքով, որը, փաստորեն, տեղի չի ունեցել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը