Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի COP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահները Համայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունից Այս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի է Մինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլին Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվի Շատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. Փաշինյան Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Որոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասին

Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)Սա այն խաղն է, որը կորոշի մեզ համար գուցե և 1-ին տեղի ճակատագիրըՄայրաքաղաքում աշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-իցՆոր Զովքի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԽորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթըԷջմիածին-Երևան ավտոբուսների վերջնակետը Երևանում մնում է Կիլիկիա ավտոկայանըԱնահիտ Ավանեսյանը ԱՆ խորհրդատուների հետ քննարկել է բուժաշխատողների անհատական լիցենզավորման գործընթացըՀայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին կարող է սահմանափակվելԱբովյանի պետական էներգետիկական քոլեջը՝ նոր հնարավորություններով. ստորագրվել է հուշագիր ՀԷՑ-ի հետԱրհեստական բանականության օրեր 2026
Հայաստան

Չեմ հասկանում ՊՆ-ի լռությունը, սպասում եմ, որ կասեն՝ Հրաչը կռվել է թուրքի դեմ ու զոհվել. զոհված Հրաչ Փիլիպոսյանի հայր

Ժամկետային զինծառայող Հրաչ Փիլիպոսյանի զոհվելուց 17 օր անց էլ հայրը՝ Վաչիկ Փիլիպոսյանը, հստակ չգիտի, թե հունիսի 18-ին, մարտական դիրքում ինչ հանգամանքներում է զոհվել 20–ամյա որդին։

«Ես հերոս տղա եմ տվել, պահանջս այն է, որ գային, ցավակցեին, ասեին՝ քո տղան հերոս է, չի վախեցել, չի թաքնվել։ Իմ երեխեն թաքնվող տեսակ չէր, էն հոգեբանությունն ու դաստիարակությունը չուներ, որ թաքնվեր։ Չեմ հասկանում Պաշտպանության նախարարության լռությունը, սպասում եմ, որ կասեն՝ Հրաչը կռվել է թուրքի դեմ ու զոհվել, ուրիշ բան չեմ սպասում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վաչիկ Փիլիպոսյանը։

Վարդենիսի ուղղությամբ հակառակորդի կրակոցների հետեւանքով զոհ ունենալու մասին NEWS.am-ին հայտնել էր Վարդենիսի ավագանու «Միասնական Վարդենիս» խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանը: Պաշտպանության նախարարությունն այդպես էլ հաղորդագրություն չտարածեց հակառակորդի կողմից մահացու վիրավորում ստացած Հրաչ Փիլիպոսյանի զոհվելու մասին։ Օրեր անց՝ հունիսի 23-ին, Քննչական կոմիտեն հաղորդեց, որ Հրաչ Փիլիպոսյանի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ։

Հրաչը Արագածոտնի մարզի Բյուրական համայնքից էր։ Նրան զինվորական կարգով հողին են հանձնել հունիսի 21-ին, հայրենի գյուղում։

«Քննիչի հետ եմ երկու բառ խոսել, բայց հստակ բան ինձ չի ասել։ Քննիչն ասաց, թե քննություն է տարվում, ոչ մի բան չի թաքցվելու, ճշմարտությունն իմանալու ենք, իսկ եթե հանկարծ ինչ-որ մեկը մեղավոր լինի, նա պատժվելու է։ Քննիչին ասացի՝ երբ զինվորների հետ զրուցել եք, ի՞նչ եք հասկացել, ասաց՝ իմ վարկածն այն է, որ թշնամու գնդակից է զոհվել Հրաչը։ Ինձ այսքան բան է ասել։ Պաշտպանության նախարարությունից զանգ չեմ ստացել, նրա հուղարկավորությանը ՊՆ-ից մարդիկ կային, մոտեցել էին ինձ, ես սիրտ չունեի, չէի կարողանում խոսել։ Ինձ Հրաչի զոհվելու հանգամանքների մասին ոչ մի բան չասվեց, ես էլ միայն ասացի՝ հայրենիքին էսպիսի երեխա տվեցի, էս ի՞նչ եղավ գանձիս հետ։ Զինծառայողների հետ զրույցներից եմ իմացել, որ Հրաչը եղել է թշնամու կողմից աննկատ մասում, կապ են տվել, որ շարժ կա, ասել են՝ Հրաչ, սպասիր, խոսեմ շտաբի հետ, բարձրանամ պոստ, Հրաչը չի սպասել ու պոստ է վազել»,- պատմեց Հրաչի հայրը եւ հավելեց, որ լսել է, թե Հրաչին դժվարությամբ են իջեցրել, որովհետեւ թշնամին շարունակել է կրակոցները։

Ըստ Վաչիկ Փիլիպոսյանի՝ Հրաչը սրտի եւ գլխի շրջանում է մահացու վիրավորում ստացել։ Հայրը համոզված է, որ որդին ծառայության 11 ամիսների ընթացքում որեւէ խնդիր չի ունեցել ծառայակիցների հետ։

«Ես հստակ գիտեմ, որ տղաս բանակային կյանքում ոչ մեկի հետ վիճաբանություն չի ունեցել, դաստիարակված տղա էր, գնացել էր ծառայելու, ուսման պատճառով մեկ տարի ուշ գնաց ծառայության, անընդհատ գնում էր զինկոմիսարիատ, ասում՝ ինձ բանակ տարեք։ Չի եղել դեպք, երբ նեղվի, զանգի ինձ, ասի՝ չեմ կարողանում ծառայել, երբ զանգել է՝ միշտ գոհ է եղել։ Ինքը էն երեխան չէր, որ կարող է իր հետ խնդիր առաջանար։ Իմ հավատն այն է, որ թշնամու գնդակից է տղաս զոհվել, ուրիշ մարդ չէր կարող իմ երեխային խփել, ես համոզված եմ դրանում եւ այդ հույսով էլ ապրում եմ»,– ասաց Վաչիկ Փիլիպոսյանը։

Հրաչի հետ հայրը վերջին անգամ խոսել է հունիսի 18-ին, 21։30-ի սահմանում։ Հրաչը բարձր տրամադրություն է ունեցել. «Ասաց՝ հաց ուտենք, ավելի ուշ կզանգեմ, կխոսենք։ Իսկ առավոտյան արդեն իմացանք դեպքի մասին»։

20-ամյա Հրաչը դիրքերից մի քանի օր առաջ էր իջել, պետք է 14 օր մնար, բայց 7-րդ օրը լրանալուց հետո նրան կրկին ուղարկել էին դիրք՝ 7 օրով, խոստացել էին՝ արձակուրդի տեսքով խրախուսում կստանա։

«Էս անգամ էլ ասին՝ գնա դիրքեր, կխրախուսենք, էլի կգնաս արձակուրդ, էն էլ երեխաս գնաց, հետմահու խրախուսեցին»,- ասաց հայրը։

Հուլիսի 30–ին Հրաչի ծառայության մեկ տարին է կլրանար։ Հոր խոսքով՝ ծառայության 8 ամիսները Հրաչն անընդհատ դիրքերում է եղել։ Նա Ճամբարակում էր ծառայում։ Ծառայության 11 ամիսների ընթացքում Հրաչը երկու անգամ արձակուրդ էր եկել։ Վերջին անգամ ապրիլին էր տանը եղել, հասցրել էր նաեւ «Եռաբլուր» այցելել։

Հրաչը Երեւանում ստացել էր ավտոէլեկտրիկի մասնագիտացում, նպատակ ուներ բանակից հետո ավտոսպասարկման կետ բացել ու հոր հետ աշխատել։

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության եւ անմնացորդ նվիրումի համար, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Հրաչ Փիլիպոսյանը հետմահու պարգեւատրվել է Մարտական ծառայության մեդալով։

Հրաչի՝ հետմահու պարգեւատրվելու մասին, ծնողները համացանցից են տեղեկացել։ «Ո՛չ զանգ եմ ստացել, ո՛չ էլ եկել են մեդալը հանձնել»,- ասաց Վաչիկ Փիլիպոսյանը։