Դիմակահանդես․ ի՜նչ Արցախ, ի՜նչ հայրենիք
Նայում էի այսօրվա լրահոսը։ Արդեն վաղուց չեմ զարմանում պատերազմում պարտված, դեռևս պատերազմի վերքերը չսպիացած, համատարած աղքատության ֆոնին Հայաստանում անցկացվող շքեղ հարսանիքների վրա։ Բայց, պարզվում է՝ ուրախություններն այդքանով չեն ավարտվում։
Այսօր բռնապետիկի կեղծ ժպիտով, երջանիկ մասնակցությամբ տեղի է ունեցել ինչ-որ դիմակահանդես։ Պարզվում է՝ Պոլիտեխնիկական Համալսարանի հոբելյանական․․․ 89-րդ շրջանավարտների օրն է։ Եվ այդ «հոբելյանի» առթիվ ԿԳՄՍ նախարարն ինքը հագնելով դիմակահանդեսային կոստյում՝ կազմակերպել է հերթական բեմադրությունը, այդ հագուստով, քծնական ժպիտը դեմքին՝ կանգնել տիրոջ կողքին։ Նրա համար ի՜նչ Արցախ, ի՜նչ հայրենիք․․․
Եվ ի՞նչ, Պոլիտեխնիկի գիտնականները, ուսանողները «ուշադիր» լսում և ծափահարում էին հայրենիքը հանձնած և հանձնելը շարունակողին, ով ատում է, իր իսկ խոսքերով ազգի էլիտային, այսինքն՝ բոլոր նրանց, ովքեր կրթված, գիտակից, հայրենիքի համար ցավ ապրող մարդիկ են։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը