Գեղարքունիքի մարզում դասվարը ոստիկաններին հայտնել է, որ իր որդին գողացել է իրեն պատկանող այծերը, ոչխարներն ու գառները
Գեղարքունիքի մարզում դասվարը ոստիկաններին հայտնել է, որ իր որդին գողացել է իրեն պատկանող այծերը, ոչխարներն ու գառները: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Վերջինս ոստիկանություն ահազանգել և հայտնել է, որ հունիսի 28-ի գիշերը իր որդին, առանց իր գիտության, իրենց անասնագոմի դռան կողպեքը բացելու միջոցով ներս է մտել և այնտեղից գողացել 2 գլուխ այծ, 3 գլուխ ոչխար և 3 գլուխ գառ:
Դեպքի վայր ժամանած ոստիկաններին Նորվարդ Հ.-ն հայտնել է, որ իրեն պատճառվել է մոտ 300 հազար դրամի վնաս, իսկ այծերից մեկի անունը «Զազո» է եղել, մեկինը՝ «Զոզո», 3 ոչխարներից մեկը նույնպես եղել է «Զազո» մյուսները՝ «Զոզո» և «Զիզո», իսկ գողացված 3 գյուխ գառներին անուն դեռ չէր դրել, ասելով, որ չի հասցրել:
Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժածը հայտնել է նաև, որ ինքը աշխատում է Դարանակ-Փամբակ գյուղերի դպրոցների դասվար:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան