Ինչո՞ւ է պաշտոնազրկվել Ապարանի ոստիկանապետը
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ապարան համայնքի տարածքում հունիսի 19-ին տեղի ունեցած կրակոցներից երկու օր անց աշխատանքից ազատվեց Ապարանի ոստիկանապետ Աշոտ Հայրապետյանը: Չնայած պաշտոնական որևէ պարզաբանում չի տրվել, թե ինչու է նա ազատվել աշխատանքից, սակայն, շատերի համոզմամբ, նման զուգադիպություններ չեն լինում, և այդ պաշտոնանկությունը չէր կարող կապված չլինել նշյալ իրադարձությունների հետ, որոնց պատճառով երիտասարդներ մահացան:
«Փաստ» թերթի տեղեկություններով, ոստիկանապետին աշխատանքից ազատելու պատճառը ոչ թե այն է եղել, որ իրավիճակը չի վերահսկել, չի կարողացել կանխել նման ողբերգությունը, այլ այդ իրադարձություններից հետո Հայրապետյանի պահվածքը: Բանն այն է, որ կրակոցներից հետո, երբ վիրավորներին տեղափոխել են Ապարանի հիվանդանոց, այստեղ են այցելել մեծ թվով քաղաքացիներ, կոտրել են նախասրահի մուտքի դուռը, ապակիները: Մի խոսքով, իսկական մի «բոլոլա» էլ այստեղ է եղել:
Հիվանդանոց են ժամանել մեծ թվով ոստիկաններ, այդ թվում՝ Ապարանի ոստիկանապետը, որը, թերթի աղբյուրների փոխանցմամբ, բիրտ ուժ է կիրառել նշյալ քաղաքացիների նկատմամբ, թե՝ «էս ինչ դեբոշ եք սարքել ստեղ»: Մեր տեղեկություններով, հենց դա էլ դարձել է նրա պաշտոնազրկման հիմնական պատճառը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը