Կրակոցներ՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել է 9 հատ կրակված պարկուճ
Այսօր՝ հունիսի 29-ին, կրակոցներ են հնչել Երևանում. Ժամը 07։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացու կողմից, ով հայտնել է, որ Բանավան թաղամասի 11 շենքի այգու մոտ կրակոցի ձայներ են լսվում և ըստ ահազանգողի, հնարավոր է՝ կրակոցներն արձակում են շների վրա։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ Ջրվեժ թաղամասի բնակիչ՝ 43-ամյա Էդգար Մ-ն նույն օրը, ժամը 06։30-ի սահմաններում Բանավան 11 շենքի մոտ գտնվող այգում իր մոտ եղած հրացանով կրակոցներ է արձակել։
Ոստիկաները դեպքի վայրում հայտնաբերել են 9 հատ կրակված պարկուճ, ու մինչ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչը դեպքի վայրի զննություն էր կատարել եւ ճիշտ ու գրագետ աշխատանքի արդյունքում խուլիգանություն կատարելու կասկածանքով իրենց կողմից հայտնաբերված Էդգար Մ-ն բերման են ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հրացանը հայտնաբերվել է։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը