12 նոր մեքենա՝ Փաշինյանի աշխատակազմին. Ավտոպարկը թարմացնելու հերթն ԱԳՆ-ինն է
Թեև Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ նախորդ իշխանություններին մեղադրելով նաև երկիրը պադավատապետության վերածելու մեջ, սակայն Փաշինյանի պաշտոնավարման օրոք այդ պադավատները պակասելու փոխարեն՝ ոչ միայն ավելացել են, այլև դրանք դարձել են ավելի թանկարժեք ու ծախսատար։
2018-ին իշխանության եկած, 2021-ին վերահաստատված Փաշինյանի ղեկավարած Կառավարությունն այս տարվա հունիսի 17-ի օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերից մեկով որոշել է 12 նոր «LADA NIVA LEGEND» մակնիշի մեքենա գնել՝ տեսչական մարմիններին տրամադրելու համար:
Թե որքան գումար է հատկացվել այդ 12 մեքենայի գնման համար, Կառավարության ընդունած որոշման մեջ նշված չէ։
Նույն օրը Կառավարության նիստում հաստատված մեկ այլ որոշմամբ՝ Արտաքին գործերի նախարարությանը սպասարկող 5 ավոտմեքենաներ կվաճառվեն, կամ կտրվեն այլ գերատեսչությունների, քանի որ ԱԳՆ-ն հիմա կարիք ունի նոր և թարմ մեքենաների։
Նշենք, որ Արտաքին գործերի նախարարության մեքենաների քանակը սահմանվել է Կառավարության 2005 թվականին որոշմամբ. ԱԳՆ-ն պետք է ունենա 16 մեքենա. ուշագրավ է, որ նախկիններին բյուջեի փողերը պադավատների վրա անիմաստ ծախսելու մեջ մեղադրող Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում ԱԳՆ-ի համար նախատեսված մեքենաների թվաքանակը չի կրճատվել և շարունակում է մնալ 16, որից հինգը փոխարինվելու է նոր մեքենայով։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել