Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի COP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահները Համայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունից Այս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի է Մինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլին Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվի Շատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. Փաշինյան Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը

Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)Սա այն խաղն է, որը կորոշի մեզ համար գուցե և 1-ին տեղի ճակատագիրըՄայրաքաղաքում աշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-իցՆոր Զովքի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԽորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթըԷջմիածին-Երևան ավտոբուսների վերջնակետը Երևանում մնում է Կիլիկիա ավտոկայանըԱնահիտ Ավանեսյանը ԱՆ խորհրդատուների հետ քննարկել է բուժաշխատողների անհատական լիցենզավորման գործընթացըՀայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին կարող է սահմանափակվել
Հայաստան

Մեկ միլիոն դիմում քաղաքացիության համար

 

44-օրյա պատերազմից հետո կտրուկ ավելացել է ռուսաստանաբնակ հայերի քանակը, որոնք ցանկանում են ՀՀ քաղաքացիություն ստանալ: Բնականաբար, հայրենասիրական պոռթկումը չէ պատճառը, այլ Ռուսաստանի ընդհանուր տնտեսական իրավիճակն ու այդ երկրի դեմ կիրառվող պատժամիջոցները։ Մասնավորապես՝ Եվրոպա մեկնելը, արեւմտյան երկրների հետ աշխատելը ՌԴ քաղաքացիների համար խիստ դժվարացել են, եւ նրանք այդ դժվարությունները շրջանցելու ուղիներ են փնտրում: ՀՀ քաղաքացիություն ստանալու համար այժմ ահռելի հերթեր են գոյանում, իսկ ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը, կարծես դիտավորյալ, ձգձգում է գործընթացը: Մարդիկ դժգոհում են արհեստական ձգձգումից: Այս օրերին հերթագրում են նրանց, ում դիմումներն ընդունելու են նոյեմբերի վերջին-դեկտեմբերի սկզբին: «Սա դիտավորյալ է արվում: Արհեստական խնդիրներ են ստեղծում, որպեսզի մարդիկ՝ չդիմանալով, չստանան ՀՀ քաղաքացիություն: Ու նաեւ աժիոտաժ են առաջացնում՝ հերթեր, կաշառք եւ այլն»,- ասում է քաղաքացիության համար դիմած անձանցից մեկը:

Մեր տեղեկություններով, մոտ 1 մլն անձ այս պահին քաղաքացիություն ստանալու կարիք ունի: Նրանք հիմնականում Հայաստանում ծնված մարդիկ են: Այս քանակը, հավանաբար, վախ է առաջացնում իշխանությունների մոտ, քանի որ ՌԴ հայերի շրջանում Փաշինյանը բարձր վարկանիշ չունի, եւ սա նշանակում է, որ քաղաքացիություն են ստանալու հիմնականում ընդդիմադիր հայացքներ ունեցողները, իսկ 1 մլն-ն Հայաստանի համար բավականին մեծ թիվ է, եւ նրանք կարող են առաջիկա ընտրություններում վճռորոշ դեր խաղալ: 

Մեր տեղեկություններով, ՌԴ-ում ՀՀ դեսպանատունն օրվա ընթացքում ընդամենը 2 ժամ է ընդունում այցելուներին: Մենք փորձեցինք կապ հաստատել ՀՀ դեսպանության հետ․ զանգահարեցինք դեսպանորդ Արսեն Առաքելյանին: Նա նախ հետաքրքրվեց, թե որտեղից ենք իր հեռախոսահամարը գտել, ապա խորհուրդ տվեց գրավոր հարցումով դիմել ԱԳՆ: Նույնը պատասխանեց ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մամուլի խոսնակ Էդուարդ Ջամբազյանը․ «Այդ բոլոր հարցերին, գործող կարգի համաձայն, Ձեզ պետք է խնդրեմ, որ դիմեք ԱԳՆ: Մենք բոլոր հաշվետվություններն ուղարկում ենք իրենց»։

Ճի՞շտ է, որ փոխել եք դիմելու կարգը, որ քաղաքացիություն ստանալու համար դիմողների ընդունելություններ այլեւս չկան: «Միակ բանը, որ կարող եմ ասել, որը մենք հրապարակել ենք՝ քաղաքացիների էլեկտրոնային հաշվառում ենք մտցրել քաղաքացիություն ստանալու համար: Ընդունելություն կա, ուղղակի հերթագրումը՝ քաղաքացիություն ստանալու համար, էլեկտրոնային եղանակով է կատարվում: Ստիպված ենք դրան գնացել, որովհետեւ շատացել է դիմողների քանակը»,- ասաց խոսնակը: Էդուարդ Ջամբազյանն ասաց նաեւ, որ չի կարելի խոսել ձգձգումների մասին, քանակը շատ է, չեն հասցնում հերթագրել, այդ պատճառով էլ գործընթացը դանդաղել է:
Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանի գրասենյակից էլ պատասխանեցին, որ տեղյակ են քաղաքացիների թվի կտրուկ աճի մասին։ «Այո, մենք տեղյակ ենք, որովհետեւ մեզ շատ են դիմում, ու մենք օգնում ենք»,- ասաց Սինանյանի օգնականը: Ճի՞շտ է, որ գործընթացը ձգձգվում է, ունե՞ք նման բողոքներ: «Ունենք բողոքներ, բայց քաղաքացիություն ստանալու համար ժամկետ գոյություն ունի: Դժգոհությունները կապված են նրա հետ, որ մարդիկ ուզում են ավելի արագ լինի գործընթացը: Ընդհանուր գործընթացը 3-6 ամիս է, բայց աշխատանքային օրերով հաշված՝ 4 ամիս է լինում»,- հայտնեց Զարեհ Սինանյանի օգնականը:

Այսպիսով, արտաքուստ ամեն ինչ գեղեցիկ է: Վերջերս ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգը դյուրացվեց՝ օրենքում փոփոխություններ կատարվեցին, եւ նախկինում պատասխանելու 6-ամսյա ժամկետը կրճատվեց մինչեւ 90 օր։ Նաեւ՝ քաղաքացիություն ստանալու համար հիմա պարտադիր չէ Հայաստան գալ՝ անձը կարող է տվյալ երկրի դեսպանությունում կամ հյուպատոսությունում ստանալ քաղաքացիություն: Ասում են՝ կարգի թեթեւացումն արվել է հատկապես մեծահարուստ ռուսաստանահայերի համար, որոնք ուղիղ Նիկոլ Փաշինյանին են դիմում՝ քաղաքացիություն ստանալու համար, եւ դրա դիմաց որոշակի պարտավորություններ են ստանձնում՝ էսինչ գործը դնել, այնինչ բարեգործությունն անել եւ այլն: Իսկ մեծամասնության համար այլ պայմաններ են գործում: Անձը մինչեւ դեկտեմբեր պետք է հերթագրվի, հետո հանձնի դիմում՝ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ, ապա սպասի 3-6 ամիս: Այս դեպքում հասկանալի չէ, թե ինչ տարբերություն՝ էլեկտրոնայի՞ն է հերթագրումը, թե՞ ոչ, եթե մարդը մեկ տարուց ավելի պետք է սպասի: Էլեկտրոնային հերթագրումն այս պարագայում մի նպատակի է ծառայում՝ որ դեսպանատան աշխատակիցները մարդկանց հետ հնարավորինս չշփվեն: Գալիս են, բողոքում են, եւ որպեսզի ցրեն բողոքավորներին, նրանց ուղղորդում են էլեկտրոնային հերթագրման: Այնինչ կարող էին հեշտացնել պրոցեդուրան եւ արագ ընդունել բոլորին:

hraparak.am