Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի COP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահները Համայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունից Այս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի է Մինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլին Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվի Շատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. Փաշինյան Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը

Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)Սա այն խաղն է, որը կորոշի մեզ համար գուցե և 1-ին տեղի ճակատագիրըՄայրաքաղաքում աշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-իցՆոր Զովքի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԽորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթըԷջմիածին-Երևան ավտոբուսների վերջնակետը Երևանում մնում է Կիլիկիա ավտոկայանըԱնահիտ Ավանեսյանը ԱՆ խորհրդատուների հետ քննարկել է բուժաշխատողների անհատական լիցենզավորման գործընթացըՀայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին կարող է սահմանափակվել
Հայաստան

ՔՊ-ականների համար մարդկանց ճակատագրերի հետ խաղացող Աննա Վարդապետյանը բարձր բարոյական ու արժեքային հատկանիշներ ունի

168․am-ը գրում է․ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում կառաջադրի Նիկոլ Փաշինյանի` իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանի թեկնածությունը:

Այս մասին Ազգային ժողովում (ԱԺ) լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Տիկին Վարդապետյանը, թե իր մասնագիտական որակներով, թե իր բարձր բարոյական ու արժեքային հատկանիշներով, նաև օրենսդրությամբ սահմանված պահանջներով համապատասխանում է այն կարևորագույն առաքելությանը, որը պետք է ունենա ապագա ՀՀ գլխավոր դատախազը»,- ասել է նա:

Մի փոքր պատմական ակնարկ:

2021թ. մարտի 10-ին 168.am-ի էլեկտրոնային հասցեին սկանդալային տեսանյութեր էին ստացվել։ Դրանցում հստակ երևում էր, որ Նիկոլ Փաշինյանի` իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանը միջամտում է գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը՝ ուղղումներ կատարելով գործերի նյութերի մեջ, և ըստ էության հրահանգավորում հիմնական դերակատարներին։

Փաստեր էին հրապարակված մասնավորապես այն բանի վերաբերյալ, որ գործով քննիչ Արթուր Այվազյանը, քրեական ոստիկանության բաժնի պետ Ռուբեն Դավթյանը էլեկտրոնային նամակագրությամբ հանձնարարականներ են ստանում Աննա Վարդապետյանից կոնկրետ որոշումների, մասնավորապես՝ Ռուբեն Հայրապետյանին և նրա որդուն` Ռաֆիկ Հայրապետյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասով։

Նույն քննիչ Արթուր Այվազյանը, ըստ տեսանյութերի, Աննա Վարդապետյանին է փոխանցում բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ:

Վերոբերյալը ՔՊ-ական դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանի մասին էր, այն Աննա Վարդապետյանի, ով, ըստ Հայկ Կոնջորյանի՝ ունի մասնագիտական որակներ և բարձր բարոյական ու արժեքային հատկանիշներ:

Նիկոլ Փաշինյանի` իրավական գծով խորհրդական, «մասնագիտական որակներ» ունեցող Աննա Վարդապետյանը վստահաբար գիտի, որ ինքը կատարել է քրեորեն պատժելի արարք, և հենց սա է հակասության մեջ մտնում հաջորդ ձևակերպման հետ բարոյական ու արժեքային հատկանիշների վերաբերյալ: Այդ ժամանակ գլխավոր դատախազությունն ու ԱԱԾ-ն որքան հնարավոր է՝ ձգեցին ու հետո մերժեցին քրեական գործի հարուցումը, և դրա մերժումն այժմ վիճարկվում է ՀՀ դատական ատյաններում: Ու հիմա էլ դատախազները դատարաններում են փորձում հիմնավորել Աննա Վարդապետյանի՝ կոնկրետ քրեական գործին միջամտության իրավաչափությունը:

Ինչևէ, այդ սկանդալից հետո մոտ մեկ տարի լրատվամիջոցներից թաքնվող Աննա Վարդապետյանն այս տարվա փետրվարի 4-ին մարդամեջ դուրս եկավ ու սկսեց իրեն հետահայաց արդարացնել՝ ասելով, որ ընդամենը մասնագիտական կարծիք է հայտնել, այն դեպքում, երբ հստակ երևում են նրա ցուցումները:

«Իմ ամբողջ գործունեության ընթացքում, ես 15 տարի աշխատում եմ իրավական համակարգում, բոլոր իմ ընկերները, այդ թվում՝ փաստաբաններ, քննիչներ, դատախազներ, դատավորներ, մասնագիտական խորհրդատվության հետ կապված հարցեր ինձ հետ ունեցել են և շարունակում են ունենալ։ Իմ կարծիքը որևէ մեկի համար պարտադիր չէ, ես որևէ կերպ որևէ ազդեցություն չեմ ունենում որևէ հարցի վերաբերյալ, դա ինձ համար նաև մասնագիտական էթիկայի խնդիր է, և այդ շահարկումները երևի նպատակներ էին հետապնդում, որոնք ինձ համար հասկանալի չեն»,- ասել էր նա՝ հավելելով՝ «Ի պաշտոնե չի իրականացվել լիազորությունը, դա եղել է ուղղակի խնդրանքի հիման վրա, որը եկել է պաշտոնատար անձից՝ զուտ մասնագիտական կարծիք հարցնելու․․․»։

«Ես միանշանակ հերքում եմ իրենց ասածները, ու ինչով եմ փաստարկում իմ հերքումը՝ այդ տեսանյութում ակնհայտ երևում է, որ այստեղ խորհրդատվության մասին չէ խոսքը. ծրագրով խմբագրվում է, փոփոխություն է կատարվում: Որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը փոփոխության է ենթարկվում Աննա Վարդապետյանի կողմից»,- այս առնչությամբ նշել էր Ռաֆիկ Հայրապետյանի պաշտպանը:

Աննա Վարդապետյանը շատ լավ գիտի, որ ինքը ոչ միայն լոկ կարծիք չի հայտնել, այլ կոնկրետ միջամտել է Ռուբեն և Ռաֆիկ Հայրապետյանների վերաբերյալ քրեական գործին, ցուցումներ տվել, մեղադրանք գրել: Նա նաև լավ գիտի, որ այլ գործերի էլ է միջամտել, գնացել ԲԴԽ՝ նախագահի ժ/պ Գագիկ Ջհանգիրյանի հետ կոնկրետ քրեական գործեր քննարկելու, դրանց վերաբերյալ յուրաքանչյուրն իր մասով ցուցումները հստակեցնելու: Ռուբեն և Ռաֆիկ Հայրապետյանների պաշտպան Ամրամ Մակինյանն անգամ ձայնագրություն հրապարակեց, որում հստակ Քննչական կոմիտեի պաշտոնատար անձը քննիչներին ձայնային հաղորդագրություն էր ուղարկում, որ առավոտյան ուղիղ նշված ժամին տեղում լինեն, որովհետև Աննա Վարդապետյանն է գալու:

Ու այս անձնավորությանը ՔՊ-ում համարում են մասնագիտական որակներով և բարձր բարոյական ու արժեքային հատկանիշներով մարդ:

Իհարկե, որևէ մեկի համար գաղտնիք չէ ՔՊ-ականների մասնագիտական որակների և բարձր բարոյական ու արժեքային համակարգի նշաձողը, և նորմալ է, որ Աննա Վարդապետյանն իրենց համար հենց այդպիսին է: Իսկ գլխավոր դատախազությանը շնորհավորում ենք բացառիկ «ձեռքբերման» համար. հիմա դատախազությունը սեփական խորհրդատուն կունենա:

Ի դեպ, հիշեցնենք, դեռևս գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ասել էր, որ Աննա Վարդապետյանի գործողություններում հանցակազմ չկա:

«Այն մասով, որով կայացվել է որոշում, մենք գտել ենք, որ այնտեղ հանցագործության դեպք չկա։ Փաստն այն է, ինչ վարույթի ընթացքում արձանագրվել է, որ խոսքը վերաբերել է կոնկրետ մասնագիտական քննարկումների։ Ըստ այդ փաստական տվյալների՝ նա որպես վարչապետի խորհրդական չի գործել։ Հիմա եթե այստեղից քայլենք, ու դուք մոտենաք ասեք՝ ես այսպիսի իրավական խնդիր ունեմ, կարող է ես չզլանամ ու Ձեզ իրավական խորհրդատվություն տամ»,- ասել էր Արթուր Դավթյանը թեմայի վերաբերյալ իրեն հարց տվող լրագրողին։