Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի COP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահները Համայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունից Այս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի է Մինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլին Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվի Շատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. Փաշինյան Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը

Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)Սա այն խաղն է, որը կորոշի մեզ համար գուցե և 1-ին տեղի ճակատագիրըՄայրաքաղաքում աշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-իցՆոր Զովքի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԽորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթըԷջմիածին-Երևան ավտոբուսների վերջնակետը Երևանում մնում է Կիլիկիա ավտոկայանըԱնահիտ Ավանեսյանը ԱՆ խորհրդատուների հետ քննարկել է բուժաշխատողների անհատական լիցենզավորման գործընթացըՀայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին կարող է սահմանափակվել
Հայաստան

Երբ Քարվաճառը հանձնում էին, Գրիգորն էրեխու պես լաց էր լինում

Yerkir.am-ը գրում է.

Գրիգորի համար հայրենիքի անբաժանելի մաս էին Քարվաճառը, Շուշին, Հադրութը։ Կորսված հայրենիքի այս վայրերում սար ու ձոր չկար, որտեղ նա ամակ չունենար։ Քարվաճառը կորցնելուց երեխու պես լաց էր լինում՝ պատմում են մարտական ընկերները։ Գրիգոր Կարապետյանը Թալինից է։ ՀՅԴ Թալինի «Արամ» կոմիտեության ներկայացուցիչ Արտակ Սարուխանյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ նա ՀՅԴ Թալինի «Արամ» կոմիտեի անդամ է։ Տասը մատի պես գիտի հին ընկերոջը։

«Գրիգորը բոլոր պատերազմներին մասնակից է եղել՝ սկսած 1990-ական թվականներից։ 1994 թ․ հրադադարից հետո Գրիգորը շարունակել է ծառայությունը Քարվաճառում՝ որպես պայմանագրային զինծառայող»,-պատմում է Սարուխանյանը, ապա ավելացնում՝ Գրիգորը շատ հանգիստ եւ զիջող բնավորություն ունի, աշխատող ու բարի մարդ է, մի խոսքով՝ սարի նման անձնավորություն։

Գրիգոր Կարապետյանը ակտիվորեն մասնակցում էր «Դիմադրություն» շարժման ակցիաներին եւ երթերին մինչեւ հունիսի 3-ին Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած դեպքերը։ Ոստիկանների ու ցուցարարների միջեւ բախումներից հետո Կարապետյանին ձերբակալել են, հետո՝ կալանավորել։

«Սարքած գործի մեջ են նրան մեղադրում»,- շեշտում է Սարուխանյանը։ Պատմում է, որ այդ օրը Գրիգորի աչքի առաջ եղբորը՝ Դավիթ Կարապետյանին, մարմնական ծանր վնասվածք են պատճառել։ «Կարմիրբերետավորները նրա աչքի առաջ եղբոր ճակատը բացեցին, երեք կար են տվել»,- ասում է նա։

Գրիգորի մարտական ընկեր Ներսես Տեր-Պետրոսյանը 44-օրյա պատերազմի ժամանակ է ծանոթացել նրա հետ։ Ասում է՝ երեխայի նման լաց էր լինում, երբ իմացավ, որ Քարվաճառն այլեւս չկա։

«Գրիգորին ես մոտիկից ճանաչեցի 44 -օրյա պատերազմի ժամանակ՝ 3-րդ վաշտի կազմավորման ընթացքում, երբ ձեւավորվում էին դասակները։ Թալինից եկած տղաները մի դասակում էին ընդգրկվում։ Հրամանատարի թեկնածու էի փնտրում, ու պարզվեց, որ այդ տղերքի մեջ կա մեկը, որը զինվորական փորձառություն ունի՝ Քարվաճառում եղել է գումարտակի հրամանատար։ Նա նշանակվեց դասակի հրամանատար։ Մարտական ծառայության ընթացքում Գրիգորն իրեն դրսեւորեց որպես լավ կազմակերպիչ, փայլուն զինվորական։ «Եղնիկների» այն հատվածը, որը մենք զբաղեցրինք, նոր դիրքեր էին։ Գրիգորի գլխավորությամբ այդ դասակը մեծ աշխատանք տարավ դիրքերի կահավորման, ամրացման եւ այդ դիրքերը անխոցելի դարձնելու ուղղությամբ։ Երկար ժամանակ նա եղել էր Քարվաճառում գումարտակի հրամանատար։ Երբ Քարվաճառը հանձնում էին՝ երեխու պես լացում էր»,- պատմեց զրուցակիցս։

Ըստ Տեր-Պետրոսյանի՝ Կարապետյանն իր կյանքի երիտասարդ տարիները նվիրել էր Քարվաճառի ամրացմանը, ուժեղացմանը, սարերի մեջ կանգնած՝ իրեն տեր էր զգում։ «Իր՝ տարիներով ձեռքբերածը կորցրած մարդը չէր հիասթափվել, ուզում էր գոնե անկումը մի կետում կանգնեցնել։ Ես այդպիսին գիտեի Գրիգորին՝ չնահանջող, չկոտրվող։ Նա հավատում է, որ կարող ենք հետ բերել Շուշին, Հադրութը, Քարվաճառն ու մեր հայրենիքի մյուս հատվածները»,- ասաց նա։

Գրիգորը կամային ուժեղ հատկանիշներ ունեցող մարդ է, Տեր-Պետրոսյանի խոսքով՝ թալինցիների մոտ մեծ հեղինակություն է վայելում, նրա խոսքը երբեք գետնին չէր ընկնում։

«Երբ Գրիգորին հանձնարարություն էր տրվում, վստահաբար, ամբողջությամբ կատարվում էր։ Ողջ օրը տղերքի հետ էր, հատկապես՝ երիտասարդների․ մարտադաշտի նրբություններն էր բացատրում։ Երբ երիտասարդներից մեկը հերթապահության էր լինում կամ ինչ-որ մարտական խնդիր էր կատարում, նա գիշերվա կեսին գնում էր, որ տեսներ՝ ո՞նց են, հո խնդիր չունե՞ն։ Ամեն ինչ անում էր, որպեսզի որեւէ խնդիր չառաջանա՝ ե՛ւ հոգեբանական, ե՛ւ մարտական առումով։ Գրիգորի տղան մոտակա զորակոչին կզորակոչվի բանակ։ Փոքր երեխան 5 տարեկան է։ Հայրենիքը նրա համար բացառիկ արժեք ունի»,- ասում է Տեր-Պետրոսյանն ու շեշտում՝ հայրենասիրությունդ ու զսպվածությունդ դեր չեն խաղա, եթե ուզում են քեզ խնդիրների մեջ ներքաշել՝ կարող են։ Դա կանեն կեղծիքով, պրովոկացիայով, այլ ձեւերով։

«Նրանք արել են դա ու Գրիգորին ներքաշել մի խնդրի մեջ, որն ամբողջությամբ կեղծիք է»,- հավելեց Տեր-Պետրոսյանը։