Լծվել են «վրանների թեման» շահարկելու գործին
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ընդդիմությունը նախօրեին հայտարարեց Ֆրանսիայի հրապարակից վրանները հավաքելու և պայքարի նոր փուլ սկսելու մասին: Ի մասնավորի, նշվեց, որ շարժումը տրանսֆորմացիայի է ենթարկվում՝ ամռան ընթացքում անցնելով առավել լոկալ ու մոբիլ գործողությունների՝ չբացառելով մեծ հանրահավաքներն ու երթերը: Այս հանգամանքը առիթ տվեց իշխանություններին՝ շահարկելու, այսպես կոչված, «վրանների թեման»:
«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանության ամենավերին օղակներից հստակ հանձնարարություն կա՝ անընդհատ «օրակարգում» պահել վրանների հարցը: Միտքը հետևյալն է. վրանների թեման դարձնել իսկական «բոլոլա»՝ այն ասպեկտով, թե դա նշանակում է շարժման մարում:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանություններն ամեն ինչ անելու են այս թեման մաքսիմալ տարածելու համար, իսկ այդ գործն անելու են ոչ միայն քպականները, «ֆեյքերի ֆաբրիկան», այլև իշխանամերձ որոշ սատելիտներ: Բանն այն է, որ իշխանություններին զայրացնում է ընդդիմության ինքնավստահությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ փաստացի այլևս չեն կարողանում հայտարարել, թե քաղաքական ճգնաժամ չկա, ուստի հույսները մնացել է «վրանների թեման» շահարկելը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ