Արարատում ոստիկանները վնասել են Փաշինյանին սպասող բնակչուհու մոր ոտքը, նրան քաշքշել եւ բերման են ենթարկել
Oragir.news-ը գրում է․ Այսօր Ոստիկանությունը առանց բացատրության կոպիտ ձեւով բերման է ենթարկել Արարատ քաղաքի բնակիչ Գայանե Հովնանյանին, նրա նշանածին եւ մորը` Նիկոլ Փաշինյանի այցն այդ քաղաք չխանգարելու համար։
Գայանեն Oragir.news-ին ասաց, որ իրենց արդեն բաց են թողել. «Մեզ որեւէ բացատրություն չեն տվել` ինչի համար են բերման ենթարկում։ Ես ընդամենը համայնքապետ Ասլան Ավետիսյանի վերաբերյալ հարց պետք է ուղղեի վարչապետին, քանի որ նա է սպանել իմ հորը, պետք է հարցնեի` օրենքի որ տառի համաձայն եք քրեական գործը դեռ չփակած պաշտոն տալիս։ Ընդամենը պետք է հարց ուղղեի, բայց այս մարդիկ` ոստիկանները, ինձ քաշքշել են, մորս են քաշել եւ ոտքը վնասել։ Մեզ բոլորիս տարան Ոստիկանություն, ինչ հիմքով` չասացին։ Մեզ ասում էին` հեռախոսները անջատեք։ Վերջում թուղթ ու գրիչ բերեցին, գրեցի, որ ապօրինի են բերման ենթարկել»։
Գայանեն վերջում ավելացրեց, որ իրենց բերման են ենթարկել ընդդիմադիր հայացքների համար։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ