«Քաղաքացիական սև շորերով մեկը հեռախոսս խլեց, թևերս ոլորեց․․․»․ քաղաքացին՝ Արարատի մարզում Փաշինյանի դեմ իրականացրած ակցիայի մասին
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր առավոտյան Արարատի մարզ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ մի խումբ քաղաքացիներ մարզում բողոքի ակցիա էին իրականացրել։ Ակցիայի մեկնարկից րոպեներ անց ոստիկանության կարմիրբերետավոր ծառայողները և մի քանի քաղաքացիական հագուստով անձինք բերման էին ենթարկել խաղաղ ցուցարարներին։
168.am-ին հաջողվել էր պարզել և զրուցել ենթարկված քաղաքացիների մեկի՝ Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի բնակիչ Արտավազդ Մարգարյանի հետ։ Նա մեզ հետ զրույցից տառացիորեն րոպեներ առաջ էր դուրս եկել Ոստիկանության Արտաշատի բաժնից։ Այսօր Փաշինյանի այցի դեմ բողոքի ակցիայի փորձի համար բերման էին ենթարկել 9 քաղաքացու, այդ թվում՝ 2 աղջկա․
«Նիկոլ Փաշինյանն այսօր ժամանել է Արարատի մարզի Դեղձուտ գյուղ՝ դպրոցի շինարարական աշխատանքների մեկնարկին ներկա գտնվելու համար։ ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը, որն այս պահին կալանավորված է, Դեղձուտ գյուղից է, և մենք գնացել էինք ակցիա անեինք՝ «Ազատություն քաղբանտարկյալներին»։ Չհասցրեցինք, միանգամից եկան, բոլորիս ձեռքերը ոլորելով տարան։ Եթե չեմ սխալվում՝ 9 հոգու բերման ենթարկեցին, որոնցից 2-ը՝ աղջիկ։ Բացի կարմիրբերետավորներից, մի քանի հոգի էլ քաղաքացիական հագուստով տղաներ կային, ծալեցին բոլորիս թևերը, նստեցրին մեքենան։ Քաղաքացիական սև շորերով մեկը սկզբից հեռախոսս խլեց, թևերս ոլորեց, հետո հեռախոսս իր ձեռքով դրեց գրպանս»։
Հարցին՝ ձեզ հորդորե՞լ էին ակցիան դադարեցնել, թե՞ միանգամից սկսեցին բերման ենթարկել, մեր զրուցակիցը պատասխանեց․
«Ոչ մի բան էլ չասեցին, միանգամից հարձակվան։ Ես մի քիչ ուշ եկա, մինչև հեռախոսս միացրի, մի քանի հոգու բերման էին ենթարկել։ Ուշ միացրի հեռախոսը, մայթին էի կանգնած նույնիսկ, միանգամից եկան հեռախոսս խլեցին․․․ Ճիշտ է ակցիայի համար էի գնացել, բայց չէինք էլ հասցրել գոռալ, կոչեր հնչեցնել, փաստացի ինձ բերման ենթարկեցին միայն նկարելու համար․․․ Մեր իրավունքն էր խաղաղ ակցիա անցկացնել, բայց չհասցրեցինք մեր իրավունքներից օգտվենք»։
Ի դեպ, համացանցում տարածված տեսանյութից ակնհայտ երևում է, նախ, թե ինչպես են երկու աղջիկ ոստիկանությունից պահանջում բացատրել, թե ինչ հիմքով են մարդկանց բերման ենթարկում, և նաև՝ ինչպե՞ս են բերման ենթարկելու գործընթացը հեռախոսով նկարահանող անձից խլում հեռախոսը:
Արարատի մարզի բնակիչն ասաց, որ Ոստիկանության Արտաշատի բաժնում 3 ժամը լրանալուց հետո բոլորին ազատ են արձակել։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել