Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի COP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահները Համայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունից Այս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի է Մինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլին Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվի Շատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. Փաշինյան

Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)Սա այն խաղն է, որը կորոշի մեզ համար գուցե և 1-ին տեղի ճակատագիրըՄայրաքաղաքում աշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-իցՆոր Զովքի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԽորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթըԷջմիածին-Երևան ավտոբուսների վերջնակետը Երևանում մնում է Կիլիկիա ավտոկայանըԱնահիտ Ավանեսյանը ԱՆ խորհրդատուների հետ քննարկել է բուժաշխատողների անհատական լիցենզավորման գործընթացը
Հայաստան

Ուղիղ 1 տարի առաջ Նիկոլին վարդի թերթերով դիմավորած Արագածավանում դժգոհություն է հասունանում․ ճանապարհներ, երկաթգիծ կփակեն

Ազգային ժողովը երեկ 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ կից փաթեթով։

Այդպիսով առաջիկայում արդեն իսկ միավորված 13 համայնք կրկին կմիավորվեն 5 համայնքային փնջում՝ ձևավորվելով որպես միավորված համայնքներ։

Մասնավորապես, Արագածոտնի մարզում՝ կխոշորացվի Թալին համայնքը, որի մեջ կմիավորվեն Թալին և Արագածավան համայնքները, Գեղարքունիքի մարզում՝ Ճամբարակ համայնքի մեջ կներառվեն Ճամբարակը և Շողակաթը, Լոռու մարզում՝ Ալավերդի համայնքը, որի մեջ կմիավորվեն Ալավերդին, Ախթալան, Օձունը և Շնողը, Լոռու մարզում՝ Տաշիր համայնքը, որը կներառի Տաշիրը, Մեծավանը և Սարչապետը, Սյունիքի մարզում՝ Սիսիան համայնքը, որը կներառի Սիսիանը և Գորայքը:

Այս որոշումը, սակայն, միանշանակ չի ընդունվել ընդամենը 6 ամիս առաջ արդեն մեկ անգամ խոշորացված համայնքներում, հատկապես Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում։ Ուղիղ 1 տարի առաջ՝ 2021 թվականի հունիսին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, Նիկոլ Փաշինյանին վարդի թերթիկներով դիմավորած Արագածավանում դժգոհ են այս որոշումից, նրանց նաև դուր չի գալիս համայնքապետի թեկնածուն՝ Տավրոս Սափեյանը։

«Ախպեր ջան, մենք չե՛նք ուզում, որ Տավրոսը մեզ ղեկավար լինի։ Ինքը սկի իր Թալինի բնակիչների համար ընդունելի չի, ուր մնաց՝ Արագածավանում։ Տեսան, որ դեկտեմբերի ընտրությունների ժամանակ չկարողացավ համայնքապետ դառնա, հիմա որոշել են Արագածավանն էլ միացնեն, որ այստեղից էլ ձայներ կորզեն։ Չի՛ ստացվելու, մենք ինչքան էլ ժամանակին Նիկոլ ենք սատարել, հիմա դեմ ենք իրեն էլ, իր թիմին էլ։

Նիկոլին, թե՛ 2018-ին, թե՛ 2021-ին ջերմ ընդունել ենք, վարդի թերթեր էին շաղ տալիս վրան, գառ էին մորթում ոտքերի տակ, որ էսօր մեզ դեմ գնա՞։

Շատ բաներ կան, որոնց մասին այս պահին չենք բարձրաձայնում, բայց նույն Նիկոլը, Պապիկյան Սուրոն ու էլի մի քանիսը թող լավ հիշեն, թե ինչ խոստումներ էին տալիս ժողովրդին՝ հանձին Արագածավանի բնակիչների։ Ո՞ւր է իրենց խոստացած աշխատատեղերը․․․ էլ բան չասեմ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արագածավանի բնակիչներից մի կին։

Արագածավանի մեկ ուրիշ բնակիչ էլ, որ կրկին չցանկացավ ներկայանալ, որպեսզի չթիրախավորեն իրեն, ասաց, որ այս պահին համայնքի երիտասարդներով որոշում են, թե ինչպես կանխել արդեն իսկ օրենքի ուժ ստացած որոշումը․

«Ամեն հնարավոր ու անհնարին տարբերակ քննարկում ենք, ընդհուպ՝ քարոզարշավին իշխանության ներկայացուցիչներին արգելել մտնել մեր համայնք։ Բայց այս պահին ՔՊ-ն արդեն իսկ սկսել է աշխատանքներ տանել բնակիչների հետ, փորձում են ամեն մեկին անհատական մոտեցում ցույց տալ, մարդկանց թույլ տեղերը գիտեն՝ սոցիալական վիճակը, տարբեր խոստումներով փորձում են լռեցնել։ Չգիտենք, թե վերջն ի՞նչ է լինելու, բայց մենք մինչև վերջ պայքարելու ենք, որ Արագածավանը չխոշորացվի, ու Տավրոսն ու իր թիմն էլ մեր համայնք չմտնեն։ Ճանապարհ կփակենք, պետք լինի՝ երկաթգիծն էլ կփակենք․․․»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ առաջիկայում պատրաստվում են ՔՊ-ի մարզային թիմի և համայնքապետի պաշտոնակատարի մասին փաստեր հրապարակել, սակայն չակերտներ չբացեց։

Ի դեպ, դեռ անցյալ տարի ՏԻՄ ընտրություններից առաջ մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան Սափեյան եղբայրների մասին: Թալինի համայնքապետի ներկա պաշտոնակատարը, «Հանրապետություն» կուսակցության անդամ, ապա ՀԱԿ-ին անդամագրված՝ ազատամարտիկներ Ժորա և Մկրտիչ Սափեյանների եղբորորդին է: Դեռ 2019թ. նոյեմբերի 7-ին Քարակերտ գյուղի «Թալին» ՋՕԸ-ում տեղի ունեցած միջադեպից հետո Սափեյանները մի քրեական պատմության մեջ էին։ Եղբայրներից մեկի որդին՝ Անդրանիկ Սափեյանը, նշանակվել էր Թալինի ՋՕ պետի տեղակալ, սակայն նշանակումից մեկ օր անց ՋՕ ընկերության գործադիր տնօրենի կողմնակիցների հետ քաշքշուկ, ծեծկռտուք էր եղել, ու քրեական գործ էր հարուցվել:

Ինչ վերաբերում է համայնքների խոշորացմանը, ապա դեռ 1 ամիս առաջ 168.am-ը գրել էր, որ Արագածավանի բնակիչները խոշորացման ծրագրի վերաբերյալ իրենց դժգոհությունն էին հայտնել՝ առանց նախապես հայտարարելու համայնք այցելած պաշտոնյաներին։ Իսկ որպես հակադարձում՝ Կառավարության պաշտոնյան պատասխանել էր․

«ՏԿԵ նախարարության աշխատակից Աշոտ Գիլոյանն ասել է՝ դե՛մ եք, ստորագրահավաք կազմակերպեք, իսկ երբ գյուղացիները հարցրել են, թե դա ի՞նչ կփոխի, պատասխանել է՝ ոչ մի բան, արդեն որոշված է, խոշորացվելու է։ Ասաց՝ ձեր ընտրած իշխանությունն է, ինչո՞ւ եք դժգոհում․․․ Գիլոյանը նաև հավելեց, որ խոշորացումն արդյունավետ ծրագիր է, և, որ Արագածավանը դրանից միայն շահելու է»,- ասել էր մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ Թալին խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններն անցկացվել էր ընդամենը 6 ամիս առաջ՝ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին։