Նորից «նախկինների» «գրպանը գցելու» միտման շրջանակներում
«Փաստ» օրաթերթը գրում է. «Գործող իշխանությունները փորձում են ամեն կերպ հանրությանը «զբաղեցնելու» և հերթական «հարմար» տեսարանը հրամցնելու նպատակով նորանոր իմիտացիաներ ստեղծել։ Այս անգամ, կարծես, փորձում են 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի միջոցով «նորություն» ապահովել:
«Փաստ» թերթի տեղեկություններով, հանձնաժողովին հատուկ հանձնարարություն է տրվել՝ պատերազմի հանգամանքներից զատ «քննել» նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մանրամասներն ու ռիսկային դրվագները, որպեսզի հետագայում հնարավոր մեծ բացվածքով մատուցվի հանրության լայն շրջանակներին: Մասնավորաբար, մեր աղբյուրների փոխանցմամբ, հանձնաժողովի առջև խնդիր է դրվել հանգամանալից ուսումնասիրել արձանագրված անհաջողությունների ոչ միայն ռազմական, այլև քաղաքական, այդ թվում՝ դիվանագիտական պատճառները:
Այս ամենն արվելու է բացառապես ամեն ինչ հերթական անգամ «նախկինների» «գրպանը գցելու» միտման շրջանակներում։ Ի դեպ, կան տեղեկություններ, որ մի շարք նախկին պետական պաշտոնյաներ ուղղակի հրաժարվել են որևէ կերպ ասոցացվել այս իշխանության նախաձեռնած գործընթացներին և մասնագիտական կարծիք հայտնել։ Այդպես են վարվել նաև բավական հայտնի բազմաթիվ դիվանագետներ և միջազգային իրավունքի մասնագետներ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել