Որտե՞ղ են ճաշում ու ընթրում ՀԱՊԿ արտգործնախարարները. իշխանությունների վախերը
Մինչ իշխանության ներկայացուցիչները, իրար հերթ չտալով, իրենք իրենց համոզում են, որ երկրում քաղաքական ճգնաժամ չկա, ընդդիմության իրականացրած ակցիաների ժամանակ մասնակիցների թիվը մի քանի անգամ գերազանցող ոստիկանության աշխատակիցների առկայությունը խոսում է նրանց վախերի մասին:
Այդ վախերի մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի հետ կապված բոլոր պաշտոնական ճաշերն ու ընթրիքներն իշխանությունները կազմակերպում են քաղաքի կենտրոնից հնարավորինս հեռու, ոչ մարդաշատ, այսինքն՝ մարդկանց աչքից հեռու վայրերում:
Մասնավորապես, 168.am -ի տեղեկություններով՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին ճաշի են հրավիրել Երևանի կոնյակի գործարանի ներսում, ընթրիքը տեղի է ունեցել Աշտարակի տարածքում գտնվող գինու-կոնյակի գործարանի տարածքում գտնվող հյուրատանը:
Իսկ ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների համար այսօր նախատեսված ընթրիքը տեղի է ունենալու Ծիծեռնակաբերդի տարածքում գտնվող «Լիվինգսթոն» ռեստորանում:
Աղբյուրը՝ 168.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ