Հայաստանում քաղաքական հետապնդումները համակարգային բնույթ են ստանում
Հայաստանում քաղաքական հետապնդումները համակարգային բնույթ են ստանում։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Իրավապահ մարմինները՝ ԱԱԾ, Դատախազություն, Քննչական, Ոստիկանություն, դարձել են բութ գործիք երկրում բռնապետություն հաստատելու համար:
Շինծու գործերով համատարած հարձակվել են «Դիմադրություն» շարժման մասնակիցների վրա Շարժումը թուլացնելու և իրենց ազգադավ իշխանությունը հնարավորինս երկարաձգելու համար։
Սա քաղաքական տեռոր է' քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ։
Այսօր ևս նոր թափով շարունակվում են ձերբակալությունները։
Առաջնային թիրախում են ազգային ուժերը, մասնավորապես՝ ՀՅ Դաշնակցությունը։
Քիչ առաջ բերման են ենթարկվել 《Երկիր մեդիա》 հեռուստաընկերության տնօրեն, ՀՅԴ ԳՄ անդամ Բագրատ Եսայանը, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան » ուսանողական միության վարչության անդամ Գառնիկ Մելքումյանը և այլ կուսակցականներ։
Մինչ այդ կալանավորել են կուսակցության շուրջ 20 մարզային, երիտասարդական , քաղաքային կոմիտեների պատասխանատու ընկերների:
Չի' ստացվելու, չե'ք կարողանալու։ Այս շարժումն անկասելի է, դավաճանը գնալու է, իսկ նրա ապօրինի հրամանները կատարողները պատասխան են տալու»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ