Լուլուն «քաշեց»
«Իրավունք» թերթը գրում է. «ԱԺիշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քիչ էր մնում տապալեր իր իսկ սեփական նախաձեռնությամբ հրավիրած արտահերթ նիստը: Ազգային ժողովում երեկ պատգամավորի «կրիզիս» էր: Քվորում մի կերպ էին ապահովում, իսկ քվեարկությունները դարձան իսկական պատուհաս:
Ստիպված եղան 20 րոպե ընդմիջում հայտարարել, որ անհրաժեշտ քանակի պատգամավոր «հայթայթեն» ու օրենսդրական նախագծերի քվեարկությունները «սղացնեն»: Իսկ 20 րոպեն ԱԺ նիստերի դահլիճում վերածվեց իսկական դասամիջոցի, պարապությունից զրույցի էին բռնվել, ասում, խոսում, ուրախանում էին, մինչեւ կժամաներ, օրինակ, ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը:
Դահլիճում հեւիհեւ հայտնված Լուլուն շտապեց մեղայականով արդարանալ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի մոտ: Իսկ մինչ այդ եւս մի քանի պատգամավոր հայտնվեցին դահլիճում: Արդյունքում քվեարկությունը տեղի ունեցավ, ՔՊ-ականներն էլ, խորը շունչ քաշելով, մեծ մասամբ էլի լքեցին դահլիճը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ