Կառավարությունը մոտ 235 միլիոն դրամ կտրամադրի «Երկրապահ կամավորականների միության»-ը
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 9-ի նիստում որոշեց 234 միլիոն 638 հազար դրամ գումար տրամադրել «Երկրապահ կամավորականների միության»-ը։
Նշվում է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ն ունեցել է նշանակալի մասնակցություն` ունենալով կազմակերպության անդամների մեծ թվով մարդկային կորուստներ: Հետպատերազմյան շրջանում ավելի քան 2000 ԵԿՄ կամավորականներ ՊՆ-ի կազմում մարտական հերթապահություն են իրականացնել տարբեր մարտական դիրքերում:
«Հաշվի առնելով, որ «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ն համագործակցում է ՀՀ պաշտպանության նախարարության հետ, օժանդակում է նրա առջև դրված խնդիրների կատարմանը, ՀՀ զինված ուժերի համար դաստիարակում և պատրաստում է ապագա զինվորներ, նախագծի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի ապահովել ՀԿ-ի 2022թ-ի գործունեության իրականացումը ողջ ծավալով»,- նշված է նախագծում
Որոշման նախագծով առաջարկվել է ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի 234 միլիոն 638 հազար դրամ ավելացման հաշվին հատկացումներն ուղղել պաշտպանության նախարարության կողմից իրականացվող «1169. ՀՀ պաշտպանության ապահովում» ծրագրի շրջանակներում «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ին եռամսյակային կտրվածքով դրամաշնորհ տրամադրելու ծախսերի ֆինանսավորմանը` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշմամբ հաստատված կարգի պայմանները:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ